Արմինֆո.ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը մայիսի 22-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդադձեին:
Ինչպես տեղեկացրել է նախարարության մամուլի ծառայությունը, քննարկվել են էներգետիկ ոլորտում ընթացիկ և հեռանկարային ծրագրերին վերաբերող հարցեր։
Կարևորելով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի դերը Հայաստանի տնտեսության զարգացման գործում՝ նախարար Արթուր Գրիգորյանը համոզմունք է հայտնել, որ էներգետիկայի բնագավառում առկա փոխգործակցությունը հաջողությամբ կշարունակվի նաև առաջիկայում:
Դիմիտրի Գվինդադձեն նշել է, որ բանկը պատրաստակամ է աջակցելու ինչպես էներգետիկայի բնագավառի, այնպես էլ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերին:
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.71 | -0.97 |
EUR | 427.55 | -1.96 |
GBP | 498.56 | -2.21 |
CAD | 290.38 | -1.33 |
JPY | 26.11 | -0.04 |
CNY | 54.62 | -0.20 |
CHF | 435.85 | -3.60 |