Արմինֆո. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը մայիսի 22-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոյին:
Ինչպես տեղեկացրել է Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը,
Սիլվի Բոսութղոն շնորհավորել է Արթուր Գրիգորյանին էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:
Քննարկվել են Համաշխարհային բանկի օժանդակությամբ Հայաստանի էներգետիկ բնագավառում իրականացվող ծրագրերի ընթացքն ու համագործակցության զարգացման նոր ուղղությունները:
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամությունն են հայտնել նպաստելու արդյունավետ և շարունակական գործակցությանը:
RUB | 4.26 | -0.01 |
USD | 393.28 | -1.18 |
EUR | 424.11 | -1.51 |
GBP | 496.04 | -1.61 |
CAD | 290.22 | 0.11 |
JPY | 25.99 | -0.07 |
CNY | 54.47 | -0.10 |
CHF | 436.40 | 0.68 |