Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ՀՀ-ում Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանին:
Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցչության տնօրենը շնորհավորել է Ատոմ Ջանջուղազյանին նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև համագործակցության, ինչպես նաև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի շրջանակներում իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքը: Անդրադարձ է կատարվել նաև համագործակցության ընդլայնման ուղղություններին և հեռանկարներին, թե՛ մասնավոր հատվածում, և թե՛ պետական աջակցությամբ ծրագրերի իրականացման գործում:
Հանդիպման ընթացքում կարևորվել է ընթացիկ արդյունավետ գործակցությունը Եվրասիական զարգացման բանկի և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի տարբեր նախաձեռնությունների շրջանակներում:
Նախարար Ջանջուղազյանը ողջունել է մասնավոր հատվածում նոր ներդրումային ծրագրերի իրականացմանն ուղղված ջանքերը:
Եվրասիական զարգացման բանկը հիմնադրվել է 2006 թվականին Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի Հանրապետության կողմից: Հայաստանի Հանրապետությունը Բանկին միացել է 2009թ.: Եվրասիական զարգացման բանկը հանդիսանում է նաև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցների կառավարիչը:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |