Արմինֆո.ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն ընդերքօգտագործողները պարտավոր են սահմանված ժամկետներում կատարել ընդերքօգտագործման վճարներ՝ պետական տուրքի, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը, ամփոփելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրամադրված, ինչպես նաև Ընդերքի գործակալությունում առկա տեղեկությունները, առանձնացրել է այն ընդերքօգտագործող ընկերություններին, որոնք ունեն ապառքներ վերը նշված վճարումների մասով:
ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածի համաձայն, ապառք ունեցող ընդերքօգտագործող ընկերություններից 15-ին տրվել է գրավոր զգուշացում՝ զգուշացման մասին ծանուցումը ստանալուց հետո, ոչ ավելի քան 90-օրյա ժամկետում զգուշացման հիմքերը վերացնելու մասին: Եթե տվյալ ընկերությունները լիազոր մարմնի կողմից սահմանված 90-օրյա ժամկետում չեն վերացնում զգուշացման հիմքերը, ապա ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի նույն հոդվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ լիազոր մարմինը կարող է նախաձեռնել ընդերքօգտագործման իրավունքները դադարեցնելու գործընթաց:
Նշված գործընթացը շարունակական է:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |