Արմինֆո. Հայաստանի կառավարությունը կհասցնի նախապատրաստվել 2019 թվականի պետական բյուջեի ներկայացմանը ծրագրային բյուջետավորման ձևաչափով: Մայիսի 30-ին 2017 թվականի Հայաստանի պետական բյուջեի կատարման շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ այդ մասին հայտարարել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նախարարի ասելով, վիթխարի ծավալի աշխատանք է սպավում բյուջետային ծրագրերի և միջոցառումների մշակման ուղղությամբ: «Դժվար է լինելու, բայց, կարծում եմ, կհասցնենք՚, - նշել է Ատոմ Ջանջուղազյանը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 14-ին Ազգային ժողովն ուղղումներ է կատարել «Բյուջետային համակարգւի մասին՚ օրենքում և հարակից օրենքների փաթեթում, որոնցով նախատեսվում է 2019 թվականից պետական բյուջեի նախագիծը ներկայացնել ծրագրային բյուջետավորման ձևաչափով: Յուրաքանչյուր առանձին բյուջետային ծրագրի կատարման համար պատասխանատվություն կկրի համապատասխան լիազոր մարմինը: Երկարաժամկետ ծրագրեր իրագործելիս Պետական բյուջեի վերաբերյալ փաթեթում կներկայացվի նաև տեղեկատվություն, որը պետք է ներառի այդ նախագծերի մանրամասն բնութագրերը: Խոսքը վերաբերում է, մասնավորապես, բյուջետային ծրագրերի իրագործման ժամկետներին, պետբյուջեի վրա դրանց ազդեցությանը, առաջիկա մի քանի տարվա ակնկալիքներին: Անցումը ծրագրային բյուջետավորմանը կբարձրացնի բյուջեի միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի արդյունավետությունը: Այն հնարավորություն կընձեռի ներկայացնել ոչ միայն ֆինանսական, այլև այն աշխատանքների արդյունքները, որոնք, իրենց հերթին, թույլ են տալիս գնահատել ծրագրերի իրագործելիությունը:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |