Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը մտադիր է լուծել չմշակվող հողի խնդիրը: Ինչպես մայիսի 31-ին լրագրողների հետ զրույցում ասել է նախարար Արթուր Խաչատրյանը, անհրաժեշտ է պարզել այն պատճառները, որոնք խոչընդոտում են գյուղատնտեսական արտադրության մեջ չմշակված հողերի ներգրավմանը: Հատկապես, որ այս տարի բնությունը բարենպաստ էր ֆերմերների համար:
Նախարարը հավելել է, որ ներկայում գյուղատնտեսական հողերի շուրջ 40 տոկոսը մշակված չէ: Նա նշել է, որ վերջերս, փոխքաղաքապետի ղեկավարությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ, որտեղ քննարկվել են տույժերի և տուգանքների համաներման հարցը գյուղատնտեսական արտադրողների համար: Քննարկվում է մի քանի տարբերակ, այդ թվում`քաղաքացիների վարկային պատմությունների ճշգրտումը հարկային ռեգիստրում կամ ԱՔՌԱ վարկային բյուրոյում, ինչը , ըստ նախարարի, ապագայում չի ազդի ֆերմերների է վարկային հնարավորությունների վրա: Միևնույն ժամանակ, Արթուր Խաչատրյանը հերքել է վարկային պարտքերի մարման հնարավորության մասին լուրերը: «Խոսք գնում է բացառապես տուգանքների և տույժերի մասին», - ասել է նախարարը:
Ներկայացնելով խորհրդարանի պատգամավորներին 2017 թվականի պետական բյուջեի կատարման արդյունքները, նա նաև կարևորել է ջրամբարների կառուցումը, ինչը թույլ կտա ոռոգել զգալի տարածքներ: Երկրի մի շարք մարզերում ոռոգման ջրի բացակայությունը խանգարում է գյուղացիներին ստեղծել այգիներ: Կարևոր է նաև, ընդգծել է Արթուր Խաչատրյանը, որ կատարվի գյուղատնտեսական հողերի գոտիավորում, ինչը հնարավորություն կտա մշակել գյուղի զարգացման արդյունավետ ծրագիր:
Իր հերթին, ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասել է պատգամավորներին, որ 2017 թվականին գյուղատնտեսության ոլորտում 18 ծրագրերի իրականացման համար պետական բյուջեից հատկացվել է 9.8 մլրդ դրամ, որից 1.160 մլրդ դրամն ուղղվել է գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմանը: ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացվել է ևս 3 մլրդ դրամ`մի շարք նոր նախագծերի իրականացման համար:
Նշենք, որ ԱրմԻնֆո գործակալության վարկանիշային ծառայության տվյալներով, բանկային ժամկետանց վարկերի ծավալը գյուղատնտեսության ոլորտում 2018 թվականի ապրիլի 1-ին կազմել է 26,8 մլրդ դրամ ($ 55.9 մլն), մեկ տարում կրճատվելով 16.5%, հիմնականում դուրսգրման հաշվին: Հատկանշական է, որ այդ վարկերի ընդհանուր գումարի 61%-ը կազմում են անհույս վարկերը: