Արմինֆո. Հունիսի 6 -ին Հայաստան կժամանի բրիտանացի գործարարների մի խումբ, որը հետաքրքրված է էներգետիկայի բնագավառում ներդրումային ծրագրերի մասնակցության հնարավորություններով: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը մայիսի 31-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես հաղորդել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունը, զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններն ու հեռանկարները, մասնավորապես՝ վերականգնվող էներգետիկայի բնագավառում: Կողմերն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի և փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել:
Հավելենք, որ դեռ երեք տարի առաջ բրիտանական «Գրեյնջ Հոլդինգ՚ ընկերությունը հայտարարել էր Վանաձորում նոր ջերմային բլոկ կառուցելու մտադրության մասին, որում ընկերությունը պատրաստվում էր ներդնել 400 մլն դոլար: Սակայն, ինչպես ժամանակը ցույց տվեց, այդ ցանկությունները մնացին ընդամենը բարի մտադրություններ:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |