Արմինֆո. Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Սոֆտ կոնստրակտ» ընկերություն, որը գործունեություն է ծավալում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, մասնավորապես, զբաղվում է բազմապրոֆիլ ծրագրավորմամբ: Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում հիմնադրված «Սոֆտկոնստրակտ»-ը ներկայումս գրասենյակներ ունի աշխարհի 14 երկրներում և ավելի քան 500 գործընկեր: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, հանրապետության նախագահը շրջայց է կատարել ընկերության գրասենյակում՝ ծանոթացել կատարված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին, առաջարկվող ծառայություններին և ընկերության զարգացման ծրագրերին, զրուցել է աշխատակիցների հետ: Ընկերության ղեկավարները նախագահ Սարգսյանին ներկայացվել են նաև ծրագրավորման գրասենյակների ընդլայնման համար հիմնանորոգվող նոր մասնաշենքի հնարավորություններն ու զարգացման նախատեսվող ծրագրերը: Այցի ընթացքում հանրապետության ղեկավարը ծանոթացել է «Սոֆտկոնստրակտ»-ի երևանյան գրասենյակի հիմնադիրներ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի գործունեության այլ ուղղություններին ևս: Նշվել է, որ խմբի մեջ մտնող ընկերությունները ներկայումս ունեն 3000 աշխատակից և 2018 թվականին նախատեսում են այդ թիվն ավելացնել ևս 300-ով:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանի ՏՏ հատվածը 2017 թվականի արդյունքներով հասել է 13,6% աճի` ապահովելով 269.1 մլրդ դրամ (557.5 մլն դոլար) տարեկան շահույթ: Վիճակագրական տվյալների համաձայն, ՏՏ հատվածի հասույթի ընդհանուր ծավալի 80,1%-ը բաժին է ընկնում ծառայությունների տրամադրմանը: Հաշվի առնելով 2017 թվականի արդյունքներով ՀՆԱ ծավալը` ՏՏ հատվածի բաժինը կազմել է շուրջ 5%:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |