Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զբաղեցնել առաջատար դիրքեր ՀՀ բանկային շուկայում, ակտիվորեն զարգացնելով իր պրոդուկտային շարքը, վարկային պրոդուկտները հաճախորդների համար դարձնելով առավել մատչելի: Բանկը հատուկ ուշադրություն է դարձնում ֆիզիկական անձանց վարկավորմանը, քանի որ հենց տվյալ ուղղությունն հատուկ նշանակություն ունի բնակչության սոցիալ-տնտեսական զարգացման համար:
Ինչպես տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը, 2018 թ. սկզբից Բանկը շարունակում էր ամրապնդել իր դիրքերը ֆիզիկական անձանց վարկավորման ոլորտում, վարկային պորտֆելը տարեսկզբի համեմատ մեծացնելով 11%-ով, իսկ 2017 թ. նույն ժամանակահատվածի համեմատ ֆիզիկական անձանց վարկային պորտֆելի աճը կազմել է 27%: Այսօրվա դրությամբ Բանկի ֆիզիկական անձանց վարկային պորտֆելը գերազանցել է 100 մլրդ ՀՀ դրամը: Մեկուկես տարուց էլ պակաս ժամանակահատվածում Բանկի վարկային պորտֆելն ավելացրել է 22 մլրդ ՀՀ դրամով, ինչը հանդիսանում է Բանկի վարկային քաղաքականության բարձր արդյունավետության ցուցանիշը:
ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից մշակված վարկավորման համակարգը պայմանավորված է բնակչության նպատակներով և կարիքներով և առաջին հերթին ուղղված է յուրաքանչյուր քաղաքացու պահանջների իրականացման համար պայմանների և հնարավորությունների ստեղծմանը, ընդ որում`այնպիսի հարցերում, ինչպիսիք են բնակարանի ձեռքբերումը, շինարարությունը և վերանորոգումը, ուսումը, սպառողական նպատակներով ապրանքների ձեռքբերումը և այլն:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի 2018 թվականի ապրիլի 1-ի արդյունքների, ՎՏԲ-Հայաստան Բանկի մանրածախ վարկավորման ծավալը կազմել է 92.9 մլրդ դրամ ($ 193,5 մլն), տարեկան աճը`18.4%: Բանկի վարկային ընդհանուր պորտֆելում մանրածախի մասնաբաժինը հասնում է 55%-ի: Իսկ շուկայի մանրածախ վարկավորման ընդհանուր ծավալներում Բանկի մասնաբաժինը կազմել է 11%: Բանկի սպառողական վարկերը կազմել են 80.2 մլրդ դրամ ($ 167,1 մլն) կամ վարկային պորտֆելի 49%-ը (1 տեղ), տարեկան աճը`26,3%: Շուկայի սպառողական վարկավորման ընդհանուր ծավալներում ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաբաժինը գերազանցում է 13% -ը:
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004 թ ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառված է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվում: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում`67 մասնաճյուղ:-