Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների հարցերով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժի գլխավորած պատվիրակությանը:
Ֆրենսիս Մալիժը շնորհավորել է Ատոմ Ջանջուղազյանին ֆինանսների նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Նա պատրաստակամություն է հայտնել կիսվել այլ երկրներում իրենց իրականացրած ծրագրերի փորձով, որոնք հետաքրքրություն կներկայացնեն Հայաստանի համար:
Ատոմ Ջանջուղազյանը հավաստիացրել է, որ ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը առաջիկայում ևս կլինի ոչ պակաս հարթ ու թափանցիկ, և հույս հայտնել, որ այն կզարգանա նաև նոր ուղղություններով:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության ընթացիկ մի շարք հարցեր և հնարավոր զարգացումները` մատնանշելով կառավարության կողմից սահմանված առաջնահերթություններն ու բարեփոխումների օրակարգը: -
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |