Արմինֆո. Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱՄՆ Նևադա նահանգում ՀՀ պատվո հյուպատոս Ադրուշան Արմենյանին Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին ընդունել է ԱՄՆ Նևադա նահանգում ՀՀ պատվո հյուպատոս Ադրուշան Արմենյանին:
Ինչպես տեղեկացրել է մամուլի ծառայությունը, ողջունելով հյուրին՝ պետական նախարարը կարևորել է ԱՄՆ նահանգների կողմից Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացի և Միացյալ Նահանգների հետ երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացման ուղղությամբ աշխատանքների ակտիվացումը: Այդ գործում ունեցած մեծ ներդրման համար Ա. Հարությունյանը իր երախտագիտությունն է հայտնել ամերիկահայությանը, մասնավորապես՝ Նևադա նահանգի հայկական գաղութին: Պետնախարարն ընդգծել է նրանց գործուն դերը հատկապես Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման հարցում:
Հանդիպման ընթացքում ՀՀ պատվո հյուպատոսը Ա. Հարությունյանին է փոխանցել գիրք և հուշանվեր ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում գտնվող՝ Հայոց Ցեղասպանության 100 ամյակին նվիրված հուշակոթողի մասին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Արցախի տնտեսական ներուժի, ներդրումային մի շարք ծրագրերի և դրանց իրագործման հնարավորությունների մասին:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |