Արմինֆո.Միջպետական ոչ կանոնավոր փոխադրողները պահանջում են դեպը Ռուսաստան ուղևորափոխադրման գործող կարգի չեղարկում: Հունիսի 4-ի առավոտից նրանք բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի դիմաց: Ցուցարարները հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Չենք պատրաստվում հարցը քննարկել ուրիշ ոչ մեկի հետ, բացի վարչապետից, քանի որ գտնում ենք, որ միայն նա կարող է լուծել մեր խնդիրը»,- հայտարարել են նրանք:
Ինչպես հայտարարում են բողոքի ակցիայի մասնակիցները, դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումների ոլորտում այսօր գործում են լիցենզավորված կազմակերպություններ, որոնք գերիշխող դիրք են զբաղեցնում, դրանք 6-ն են: Այսօր նրանք պահանջում են ժամանակավորապես կասեցնել կամ չեղյալ համարել առանց լիցենզիայի Ռուսաստան ուղևորափոխադրման արգելքը, որն ուժի մեջ է մտել հունիսի 1-ից:
Հայաստանի գործող օրենսդրության համաձայն, ուղևորափոխադրումների համար լիցենզիա տրամադրվում է դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ կանոնավոր փոխադրումներ իրականացնող ընկերություններին: Ցուցարարները պահանջում են նաև վերանայել տենդերների անցկացման կարգը՝ հավասար պայմաններ սահմանել բոլոր փոխադրողների համար, որպեսզի ոչ մեծ ընկերություններն էլ հնարավորություն ունենան լիցենզիա ստանալ և աշխատել իրավական դաշտում:
RUB | 4.19 | 0.00 |
USD | 394.07 | -1.03 |
EUR | 420.75 | 0.36 |
GBP | 491.72 | -0.42 |
CAD | 286.47 | 0.33 |
JPY | 25.52 | -0.03 |
CNY | 54.44 | -0.14 |
CHF | 433.66 | 0.15 |