Արմինֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը «Թվային մարքեթինգ» թեմայով բիզնես դասընթաց իրականացրեց ՓՄՁ ղեկավարների համար։
«Օնլայն տիրույթում բիզնես գործունեություն ծավալողների թիվը անընդհատ ավելանում է: Բանկը նույնպես գնում է թվային տիրույթ այս հարցում մենք օգնելու ենք նաև մեր հաճախորդներին։ Ինտերակտիվ կապի մեջ ենք մեր գործընկերների հետ, լսում ենք բիզնեսի պահանջները, ու բանկի յուրաքանչյուր գործողություն պայմանավորված է հենց դրացնով: Մենք պատասխանատու ֆինանսավորող ենք, և մեր պատասխանատվությունն է նաև հաճախորդներին տրամադրել գիտելիքներ»,- իր խոսքում նշեց Բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը։
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը անընդհատ ընդլայնում է ՓՄՁ-ների համար 2013թ-ից իրականացվող անվճար բիզնես դասընթացների թեմատիկ և աշխարհագրական ընդգրկումը։
Մինչ օրս իրականացված շուրջ 65 դասընթացին մասնակցել են շուրջ 700 ՓՄՁ ներկայացուցիչ ավելի քան 470 կազմակերպությունից:
Տեսանյութի հղում Youtube - https://www.youtube.com/watch?v=3Mi8kZXtGKg&feature=youtu.b
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |