Արմինֆո. Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, Ալ.Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի թատրոնի թատերախումբը վանաձորցի երեխաներին է ներկայացրել «Անուշ» օպերան, որը բեմադրվել է հատուկ դպրոցական տարիքի երեխաների համար: Կոնվերս Բանկի աջակցությամբ կազմակերպված միջոցառմանը ներկա էին հարյուրավոր երեխաներ՝ այդ թվում հատուկ խնամքի կենտրոնների շահառուներ: Այս մասին տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը,
«Կոնվերս Բանկում ավանդաբար նշում են Երեխաների միջազգային օրը՝ տարբեր մարզերում բնակվող երեխաների հունիսի մեկին փոքրիկ տոն նվիրելով: Այս անգամ մենք նրանց դասական երաժշտություն ունկնդրելու հնարավորություն ընձեռեցինք: Թումանյանի «Անուշ»-ի ներկայացումը Վանաձորում պատահական չէր: Ո՞վ ավելի լավ կհասկանա մեծ հայ գրողին, եթե ոչ նրա բնօրրան Լոռիում ծնված ու մեծացած, թումանյանական լեզվի նրբերանգներին տիրապետող երեխաները»,-ասաց Կոնվերս Բանկի Մարքեթինգի բաժնի ղեկավար Արեգնազ Հակոբյանը:
Նախորդ տարիներին՝ հունիսի մեկի կապակցությամբ, Կոնվերս Բանկը գլյուկոմետրի թեստ-երիզներ և նվերներ է հանձնել Արզնի 1 առողջարանում հանգստացող, "Մուրացան " հիվանդանոցում բուժվող շաքարային դիաբետով հիվանդ երեխաներին: Իսկ Բանկի աշխատակիցները արյուն են հանձնել Արյունաբանական Կենտրոնում բուժվող երեխաների համար և համալրել Վանաձորի մանկատան 10 սաների անունով բացված ավանդային հաշիվները: Գումարը երեխաները տնօրինելու իրավունք կունենան չափահաս դառնալուց հետո:
Նշենք, որ «Կոնվերս Բանկ՚ ՓԲԸ գործում է 1996 թվականից: Բանկի բաժնետերերն են` «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԷլԷլՍի (80,94%), «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» Բի. ՎԻ. Ընկերություն (14.06%) և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի (5%): Բանկի մասնաճյուղերի ցանցը ներառում է 34 ստորաբաժանում, որոնցից 13-ը գտնվում է Երևանում, 20-ը` Հայաստանի մարզերում, 1-ը` Արցախում:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |