Արմինֆո. «Գազպրոմ» ընկերության տնօրենների խորհուրդը համաձայնել է 26,381 մլրդ ՀՀ դրամով ձեռք բերել «Գազպրոմի Արմենիա» ընկերության 5.248 մլն լրացուցիչ սովորական բաժնետոմսերը:
Ինչպես հայտնում է Գազպրոմի մամուլի ծառայությունը, Ռուսաստանի կառավարությունը հավանության է արժանացրել «ԱրմՌոսգազպրոմ» (այժմ՝ «Գազպրոմ Արմենիա») ընկերության աշխատանքի և բաժնետոմսերի առքուվաճառքի պայմանների մասին ռուս-հայկական համաձայնագրում փոփոխությունները, որոնց համաձայն՝ «ԱրմՌոսգազպրոմ»-ի կանոնադրական կապիտալում «Գազպրոմ»-ի մասնաբաժինը 80 տոկոսից հասցվել է 100 տոկոսի:
«Գազպրոմ Արմենիա» ընկերության լրացուցիչ բաժնետոմսերի շուկայական արժեքի հաշվարկը կատարել է «Էսկալ Պարտներս» ընկերությունը: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն ունի Հայաստանում ռուսական բնական գազի մատակարարման մենաշնորհ:
2013 –ին «Գազպրոմը» և «Գազպրոմ Արմենիան» կնքել են դեպի Հայաստան 2,5 մլրդ խորանարդ մետր գազի մատակարարման պայմանագիր: 2016 թ. ապրիլին, կողմերն ստորագրել են լրացուցիչ համաձայնագիրը:
Հատկանշական է, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն հարկ վճարողների առաջատարը, 2017-ի I կիսամյակում վճարելով 24,5 մլրդ դրամ, որից 171,9 մլն դրամը`մաքսային տուրքերի գծով, 3.7 մլրդ դրամը`ուղղակի հարկերի, 20.4 մլրդ դրամը`անուղղակի հարկերի գծով (ներառյալ ԱԱՀ, ակցիզային հարկ):
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.46 | -0.25 |
EUR | 425.62 | -1.93 |
GBP | 497.65 | -0.91 |
CAD | 290.11 | -0.27 |
JPY | 26.06 | -0.05 |
CNY | 54.57 | -0.05 |
CHF | 435.72 | -0.13 |