Արմինֆո. Երկարատև ընդմիջումից հետո այսօր տեղի կունենա «Չեխիական ավիաուղիների» Պրահա-Երևան-Պրահա առաջին չվերթը: Այդպիսով՝ վերականգնվում են Չեխիայի և Հայաստանի մայրաքաղաքների միջև կանոնավոր ուղիղ չվերթները:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են Հայաստանում Czech Airlines-ի ներկայացուցչությունում՝ ի դեմս Visa Concord ընկերության, առայժմ կանոնավոր չվերթներ կիրականացվեն շաբաթը 2 անգամ: Երկու ուղղությաբ տոմսի արժեքը սկսվում է 350 եվրոյից: Չվերթի բոլոր տոմսերը վաճառված են:
Նշենք, որ «Չեխական ավիաուղիները» Հայաստանից հեռացել էին 2014 թ. հոկտեմբերին՝ ավիաընկերության սեփականատերերի փոփոխության հետ կապված, որոնք ընկերության զարգացման այլ առաջնահերություններ որդեգրեցին: Չեխական ուղղությունն ամենամրցակցային էր Հայաստանի եվրոպական ուղղության ավիահոսքի համար՝ կապված ոչ բարձր սակագների, հարմար տարանցիկ ծայրակցման և Պրահայի օդանավակայանի հարմարավետ ավիահանգույցի հետ:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |