Արմինֆո. Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարի հանձնարարությամբ, այսուհետ մեքենաների մաքազերծումը կկատարվի հաշիվ-ապրանքագրի արժեքով: Այս մասին հունիսի 8-ին, պատասխանելով ԱրմԻնֆոյի թղթակցի հարցին, հայտարարել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը:
Ինչպես նշել է Անանյանը, ներկրված ավտոմեքենաները կձևակերպվեն ձեռքբերման փաստացի արժեքով և ինվոյսի նկատմամբ վստահությամբ: Ձևակերպման այլ ձևը կկիրառվի միայն այն դեպքում, եթե ուղեկցող փաստաթղթերը վստահություն չեն ներշնչում:
Միևնույն ժամանակ, Դավիթը Անանյանը ներմուծողներին կոչ է արել մեքենայի մաքսային ձևակերպումների ժամանակ տել փաստաթղթերի արժանահավատությունը: «Այսպիսով, Կոմիտեն չի խոչընդոտի ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացին և հետմաքսային ընթացակարգերի իրականացման փուլում կփորձի համոզվել փաստացի գնման փաստաթղթերի արժանահավատության մեջ», - ասել է Դավիթ Անանյանը:
RUB | 4.19 | -0.01 |
USD | 395.10 | -0.14 |
EUR | 420.39 | 0.41 |
GBP | 492.14 | 0.22 |
CAD | 286.14 | -0.33 |
JPY | 25.55 | -0.01 |
CNY | 54.58 | -0.02 |
CHF | 433.51 | 0.65 |