Արմինֆո. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հունիսի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:
Ինչպես տեղեկացրել է նախարարության մամուլի ծառայությունը, քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Ողջունելով դեսպանին՝ նախարարը բարձր է գնահատել հայ-ամերիկյան փոխգործակցությունը և համոզմունք հայտնել, որ այսուհետ ևս երկկողմ տնտեսական հարաբերությունները կընդլայնվեն ու կզարգանան: Այդ համատեքստում նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարության կողմից էներգետիկայի և բնական պաշարների ոլորտներում Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և վերահաստատել հայկական կողմի պատրատակամությունը գործընկերության ամրապնդման ուղղությամբ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման ուղղությամբ իրականացվող ծրագրերին։ Նախարարն ընդգծել է, որ էներգետիկ շուկայի ազատականացումը կառավարության գերակայություններից է։
«Հաշվետու, բաց և մրցունակ էներգետիկ շուկան էական դերակատարում ունի թափանցիկության մեծացման և ներդրումների ներգրավման համար, ինչը գերակայություն է Հայաստանի և Միացյալ Նահանգների համար»,- ասել է դեսպանը:
Ռիչարդ Միլսը նշել է, որ դեսպանությունն ու նախարարությունը համագործակցության մեծ փորձ ունեն, և վստահեցրել, որ Արթուր Գրիգորյանի պաշտոնավարման ընթացքում սերտ գործընկերությունն էներգետիկ ոլորտում կշարունակվի:
RUB | 4.19 | 0.00 |
USD | 394.07 | -1.03 |
EUR | 420.75 | 0.36 |
GBP | 491.72 | -0.42 |
CAD | 286.47 | 0.33 |
JPY | 25.52 | -0.03 |
CNY | 54.44 | -0.14 |
CHF | 433.66 | 0.15 |