Արմինֆո. Ասիական զարգացման բանկի վարկային պորտֆելում սուվերեն վարկերին զուգահեռ մեծանում են նաեւ մասնավոր հատվածին տրամադրվող վարկերի ծավալը։ Այդ մասին հայտարարել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալը` ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանին ներկայացնելով Հայաստանում ԱԶԲ –ի կողմից իրականացվող մի շարք ծրագրեր:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարն իր գոհունակություն է հայտնել, որ ԱԶԲ-ն հետաքրքրություն է դրսեւորում գյուղատնտեսության եւ գյուղմթերքի վերամշակման ոլորտներում։ Ներկայացնելով Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ներկա առաջնահերթությունները եւ պետական աջակցությամբ իրականացվող նոր ծրագրերը` նախարար Արթուր Խաչատրյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարության թիրախում ներկայումս երկրում մեծամասնություն կազմող փոքր գյուղացիական տնտեսություններն են, եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջիկա քաղաքականությունն ուղղված է լինելու փոքր ֆերմերներին աջակցությանը: Գյուղատնտեսության հետագա զարգացման համար նախարար Արթուր Խաչատրյանը կարեւորել է նաեւ գյուղացիական տնտեսությունների միավորումը եւ կոոպերացիայի խթանումը:
Առանձին անդրադարձ է կատարվել ոռոգման ժամանակակից համակարգերի եւ կարկտապաշտպան ցանցերի ներդրմանը, գյուղմթերքի ամբողջական արժեշղթայի ձեւավորմանը եւ շուկայահանմանը, գյուղատնտեսական ապահովագրությանը, կենդանիների հաշվառմանը եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |