Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ հունիսի 11-ից 13-ը Երևանում անցկացվում է Համաշխարհային մաքսային կազմակերպության և Համընդհանուր փոստային միության համատեղ սեմինարը:
«Մաքսային մարմինների և փոստային ծառայության միջև համագործակցություն» թեմայով հանդիպման նպատակն է նպաստել երկու կառույցների փոխգործակցությանն ու սահմանային էլեկտրոնային առևտրի դյուրացմանը: ««Հայփոստիե հետ բազմամյա գործակցությունը միտված է փոստային առաքումների դեպքում ժամանակի, մարդկային ու ֆինանսական ռեսուրսների կրճատմանը` միաժամանակ ապահովելով բարձր անվտանգություն և ռիսկերի աննկատ կառավարում»,-նշել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղեկալ Միքայել Փաշայանը: Ինչպես տեղեկացրել է «Հայփոստ Թրասթ Մենեջմենթե ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, «Հայփոստի» և կոմիտեի միջև տվյալներն ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով են փոխանցվում. «Մենք ձգտում ենք Հայաստանում էլեկտրոնային առևտուրը համապատասխանեցնել միջազգային բարձր չափանիշներին, ինչի ուղղությամբ աշխատում ենք Համընդհանուր փոստային միության հետ»:
Միջազգային փորձագետների կողմից անցկացվող դասընթացի առանցքում են էլեկտրոնային առևտրի միտումները, գլոբալ փոստային փոխադրման մաքսային հեռանկարները, ինչպես նաև ՀՄԿ ուղեցույցներն և առաջարկությունները: Դիտակետում են նաև աշխատանքային գործընթացների աստիճանական ներդաշնակեցման և փոստային առաքանիների անվտանգության զննման հարցերը:
ՊԵԿ նախագահի տեղեկալ Միքայել Փաշայանի վստահեցմամբ` Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման համատեղ ծրագրերը շարունակվելու են` խթանելով փոքր և միջին բիզնեսի զարգացումը:
RUB | 4.19 | 0.00 |
USD | 394.07 | -1.03 |
EUR | 420.75 | 0.36 |
GBP | 491.72 | -0.42 |
CAD | 286.47 | 0.33 |
JPY | 25.52 | -0.03 |
CNY | 54.44 | -0.14 |
CHF | 433.66 | 0.15 |