Արմինֆո. ՀՀ կառավարությունը հունիսի 11-ին կայացած նիստում հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017թ. դեկտեմբերի 21-ի «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին» և «Նորմատիվ իրավական ակտերի մասինե օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին:
Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի կողմից՝ գործարար միջավայրի բարելավման, մյուս կողմից՝ հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման քաղաքականության իրականացմամբ:
Նախագծերի փաթեթով, մասնավորապես, առաջարկվում է կարգավորել 2018 թվականի հուլիսի 1-ից հանրային սննդի գոր¬ծու¬¬նեու¬թյունն արտո¬նա¬գրային հարկի համակարգից շրջանառության հարկի համակարգ տեղա¬փո¬խելու հետ կապ¬ված խնդիրները, որպեսզի այս ոլորտում գործունեություն իրա¬կա¬նաց¬նող տնտեսվարող սուբյեկտ¬ները կարողանան սահուն անցում կատարել հարկման նոր համակարգին:
Նախագծով առաջարկվում է վերականգնել հանրային սննդի կազմակերպման ոլոր¬տում հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների խախտման դեպ¬քե¬րում կիրառվող տարբերակված պատասխանատվության միջոցները՝ հաշվի առնելով այն, որ 2018 թվականի հուլիսի 1-ից հանրային սննդի կազմակերպման գործունեության մասով հարկային պարտավորությունները հաշվարկվելու են իրացման շրջանառության հիման վրա:
Նախագծերի փաթեթով առաջարկվում է ևս մեկ կարևոր փոփոխություն: Հաշվի առնելով այն, որ Հարկային օրենսգրքի ընդունմամբ էականորեն բարձ¬րա¬ցել է Հայաստանի Հանրապետությունում հաշվառված թեթև մարդատար ավտոմեքենաների համար սահմանված բնապահպանական հարկի գծով բեռը՝ նախագծով առաջարկվում է այն նվազեցնել: Միաժամանակ, առաջարկվում է բնապահպանական հարկի մեծությունը կախվածության մեջ դնել ոչ միայն ավտոմեքենայի շարժիչի հզորությունից, այլ նաև ավտոմեքենայի արտադ¬րու¬թյան տարեթվից՝ նոր ավտոմեքենաների համար սահմանելով բնա¬պահ¬պանական հարկի ավելի ցածր դրույքաչափեր:
Առաջարկվում է 2022 թվականի հունվարի 1-ից վերացնել արտահանման ծրագրերի մասով շահութահարկի նվազեցված դրույքաչափերի կիրառության արտոնությունը (40 մլրդ. դրամ արտա¬հան¬ման ծավալի դեպքում՝ 5 տոկոս, 50 մլրդ. դրամ արտահանման ծավալի դեպ¬քում՝ 2 տոկոս, ինչպես նաև արտերկրում շինարարական աշխատանքներ կատա¬րող ֆիզի¬կա¬կան անձանց վճարվող եկամուտների հարկում 13 տոկոս դրույքաչափով) արտո¬¬նությունը, քանի որ այս համակարգը ասոցացվում է օֆշորային գոտու հատկանիշ¬ների հետ: Միաժամանակ, առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որպեսզի հարկ վճա¬րող¬ները կարողանան դեռևս մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը միանալ այս արտոն¬յալ համա¬կար¬գին, որի պարագայում արտոնությունը կշարունակի գործել մինչև 2022 թվա¬կանի հունվարի 1-ը:
Առաջարկվում է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում գրանցված բեռ¬¬նա¬տար տրանս¬պորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ճանա¬¬պար¬¬¬հային հարկ վճարողներին ազատել ճանապարհային հարկից, եթե նշյալ տրանս¬պոր¬տային միջոց¬ները Հայաստանի Հան¬րապետություն մուտքի ամբողջ ժամանակա¬հատ¬վա¬ծում գտնվելու են Հայաստանի Հան¬րապետության և Իրանի Իսլամական Հանրա¬պե¬տու¬թյան սահմանից առա¬վե¬լագույնը 1 կմ հեռավորության վրա՝ մաքսային հսկողության ներքո գտնվող տարածքներում: Խնդիրը կայանում է նրանում, որ ճանապարհային հարկի վճա¬րու¬մից խուսափելու համար իրա¬նա¬կան բեռնատարները չեն մտնում Հայաստանի Հանրապե¬տու¬թյան տարածք, ինչի արդ¬յուն¬քում բեռնափոխադրումների հետ կապված բոլոր հարակից ծառայությունները (բեռնում, բեռնա¬թա¬փում, պահեստավորում, փաթեթավորում, կշռում և այլն) մատուցվում են իրանական կողմի տարածքում:
Գործադիրն առաջարկում է հնարավորություն ստեղծել, որպեսզի առևտրային բանկերը կարողանան առանց լրա¬¬ցու¬ցիչ հարկային պարտավորություններ կրելու ֆիզիկական անձանց ներել մինչև 2018 թվա¬կանի մայիսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանք¬ները, համաներել գույքի (ավտոմեքենա, բնակարան, առանձ¬նա¬տուն, արտադրական, հասարակական կամ այլ առևտրային տարածք) օտարման գործարքնե¬րից առաջացող ԱԱՀ-ի նկատ¬մամբ հաշվարկ¬ված տույժերն ու տուգանքները: Նախագծով առաջարկվում է համաներումն իրականացնել պայմանով, որ 90 օրվա ընթացքում վճարվի հարկի մայր գումարը:
Անհրա¬ժեշ¬տու¬թյունը կայանում է նրանում, որ շատերը չեն հասցրել օգտվել նախկին համաներումից և ներկայումս ունեն կուտակ¬ված հարկային պարտավորություններ: Մասնավորապես, 2016-2017թթ. նշված արտո¬նություն¬ների կիրառումից հետո լիա¬զոր մարմինների կողմից տրամադրվել են տեղե¬կու¬թյուններ ֆիզիկական անձանց կողմից իրականաց¬ված գույքի օտարման գործարքների վերաբերյալ: Եթե այդ տեղեկությունները ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին տրամա¬դր¬վեին արտոնությունների տրամա¬դր¬ման ժամանակահատվածում, ապա նշված ֆիզիկական անձինք, իմանալով իրենց հար¬կա¬յին պարտավորությունների մասին, կարող էին օգտվել արտոնությունից:
Անդրադառնալով անհուսալի ճանաչված վարկերի տույժ-տուգանքները ներելու հարցին՝ վարչապետը նշել է. «Մենք, ըստ էության, այս փոփոխությամբ առաջարկում ենք, որ քաղաքացիները գան պայմանագրային այն նախնական վիճակին, որը վարկառուն և բանկը կնքել են: Այսինքն նրանց հարաբերությունների ողջ նեգատիվ պատմությունն այսպես ասած ջնջվում է և իրենք փորձում են իրենց հարաբերությունները սկսել նոր էջից»: