Արմինֆո.Կառավարությունը պետական տուրքի այլ տոկոսադրույքներ սահմանելու իրավունք կստանա: Հունիսի 13-ին ԱԺ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ուղղումներ են կատարվել «Պետական տուրքի մասին՚ օրենքում:
Ներկայացնելով ուղղումների նախագիծը` փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ընդգծել է, որ փաստաթուղթը վերաբերում է օտարերկրյա այն քաղաքացիներին, որոնց համար Հայաստանի կառավարությունը փոխադարձության հիմունքով կարող է սահմանել այլ տոկոսադրույքներ, որոնք չեն գերազանցում գործող օրենքում արձանագրված առավելագույն տոկոսադրույքը: Նախարարի ասելով, դրանով իսկ անհրաժեշտ պայմաններ կստեղծվեն ինչպես արտասահմանում երկրի քաաղքացիների, այնպես էլ Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների վիճակի թեթևացման համար:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |