Արմինֆո. Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել ռուսական ՎՏԲ բանկի խորհրդի նախագահ Անդրեյ Կոստինի հետ:
Վարչապետը կարևորել է հայաստանյան ֆինանսական շուկայում ՎՏԲ բանկի ներկայությունն ու ակտիվ ներդրումային գործունեությունը տնտեսության տարբեր ճյուղերում:
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հայաստանյան գործարար միջավայրի և տնտեսության զարգացմանն ուղղված կառավարության առաջնահերթությունները և ընդգծել բանկային համակարգի, այդ թվում՝ ՎՏԲ-Հայաստան բանկի կողմից բիզնես հատվածի ազդակներին համարժեք արձագանքելու անհրաժեշտությունը:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՎՏԲ բանկի գործունեությունը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ընդլայնելուն վերաբերող հարցեր:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության`Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշների, ՎՏԲ-Հայաստան Բանկը մանրածախ վարկավորման 90,4 մլրդ.դրամ ($ 186,8 մլն) ծավալով 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ գտնվում է առաջատարների խմբում, արձանագրելով տարեկան 15.9% աճ: Բանկի ընդհանուր վարկային պորտֆելում մանրածախի մասնաբաժինը հասնում է 53%-ի: Իսկ մանրածախ վարկավորման ընդհանուր ծավալներում ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաբաժինը կազմել է 11%: Սպառողական վարկերի ծավալով բանկը գտնվում է 2-րդ տեղում - 77,2 մլրդ դրամ ($159,6 մլն) կամ վարկային պորտֆելի 46.6% -ը: Բանկի վարկային պորտֆելում սպառողական վարկերի ծավալը տարեկան կտրվածքով աճել է 23.3%: Սպառողական վարկավորման ընդհանուր ծավալում ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաբաժինը շուկայում կազմել է ավելի քան 13%:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |