Արմինֆո. »Հրազդանի ցեմենտի» գործարանն ունի նոր սեփականատեր, այն գնել է «Հրազդանի ցեմենտի կորպորացիա» ընկերության, որը հիմնադրվել է 2017 թվականի դեկտեմբերի 19-ին, որի հիմնադիրն է «Ջի Էմ Հոլդինգ» ընկերությունը:
Ինչպես գրում են տեղական ԶԼՄ-ները, «Ջի Էմ Հոլդինգ» ընկերությ ան տնօրենն է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ Արսեն Միքայելյանը, իսկ բանկի 100% սեփականատերն է արտերկրում բնակվող ռուս-ուկրաինական գործարար Վիտալի Գրիգորյանցը: Գործարքի գումարը չի հաղորդվում:
Ձեռնարկության ղեկավարությունը, ի դեմս գործարանի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանի, ԱրմԻնֆոյի թղթակցի խնդրանքով մեկնաբանել է գործարքը, ասելով, որ տեղյակ չէ գործարքից, քանի որ ներկայումս գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս:
Ինչպես 2016 թվականին տեղեկացրել էր այն ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարը Արծվիկ Մինասյանը, «Հրազդանի ցեմենտ» գործարանը, սկսած ժամանակ տեղի ունեցած համաշխարհային տնտեսական ճգնաժամից, կուտակել է զգալի հարկային ապառքներ, ինչը հանգեցրել է գործարանի սնանկացմանը: Ելնելով գործարանի նշանակությունից և 470 աշխատատեղերի և արտադրական ներուժի պահպանման անհրաժեշտությունից, դեռ 2015 թվականին ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ներկայացրել է մի օրինագիծ, որի համաձայն, 2016 թվականի փետրվարի 1-ի դրությամբ հաշվեգրված 504.9 մլն.դրամի տուգանքներն ու տույժերը, բացառությամբ հիմնական գումարի, պետք է դուրս գրվեն: Օրինագիծն ընդունվեց, իսկ պարտքի ընդհանուր գումարը սահմանվեց 935 մլն.դրամ, բնապահպանական 5.2 մլն.դրամ վճարների հետ միասին: Այն ժամանակ նախարարը հաղորդեց, որ ձեռնարկությունը ներկայացրել է առողջացման ծրագիր, որի շրջանակներում նախատեսվում է արտադրության ծավալները հասցնել տարեկան 200 հազար տոննայի, 2014-ի 23.3 հազար տոննայի փոխարեն:
Մինչև ճգնաժամըՀրազդանի և Արարատի երկու ցեմենտի գործարանների տարեկան արտադրությունը կազմում էր մոտ 1 մլն տոննա, ինչի արդյունքում ամբողջովին դադարեց ցեմենտի ներմուծումը: Այսօր, ըստ վերլուծաբանների, Հայաստանի շինարարության ոլորտն աստիճանաբար վերականգնվում է: Ավելին, երկրում իրականացվում են այնպիսի լայնամասշտաբ ենթակառուցվածքային ծրագրեր, ինչպիսիք են`«Հյուսիս-Հարավ» ճանապարհները, չորս խոշոր ջրամբարների կառուցումը, ԱԷԿ-ի արդիականացումը, ինչը զգալիորեն ավելացրել է ցեմենտի արտադրության պահանջարկը:
Նշենք, որ ձեռնարկությունը գտնվում է Հրազդանում և հագեցված է երկու արտադրական հոսքագծերով, 1,2 մլն տոննա և 1 միլիոն տոննա տարեկան հզորությամբ: