Արմինֆո. Ռոսսելխոզնադզորն արգելում է Հայաստանից Ռուսաստան բոլոր տեսակի կենդանիների, թռչունների, սողունների ներկրումը: Այդ մասին հայտնում է Ռոսսելխոզնադզորի մամուլի ծառայությունը:
«Ռուսաստանի անասնաբուժական և ֆիտոսանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը տեղեկացնում է, որ մարդկանց ու կենդանիների կյանքի համար հատկապես վտանգավոր հիվանդությունների ներթափանցումից Ռուսաստանի Դաշնության տարածքը պաշտպանելու նպատակով՝ Ռոսսելխոզնադզորը հունիսի 14-ից արգելում է Հայաստանից Ռուսաստան բոլոր տեսակի կենդանիների, թռչունների, սողունների ներկրումը: Բացառություն են կազմում անձնական օգտագործման նպատակով տերերի կողմից շների, կատուների, կզաքիսների, ինչպե նաև դեղձանիկի և թութակների՝ 2 գլխից ոչ ավելի քանակությամբ ներկրումը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |