Արմինֆո. Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման նպատակով Հայաստանին տրամադրված ռուսական վարկի մարումը կիրականացվի ԱԷԿ համար սահմանված սակագնի հաշվին: Այդ մասին որոշումն ընդունվել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 20-ի նիստում:
Նիստում նշվել է, որ ՀՀ և ՌԴկառավարությունների միջև 2015 թվականի փետրվարի 5-ին կնքված համաձայնագրի և ՀՀ կառավարության և «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության միջև 2015 թվականի հունիսի 22-ին կնքված ենթավարկային պայմանագրի համաձայն ՌԴ կառավարությունը ՀՀ կառավարությանը տրամադրել է $270 մլն գումարի չափով վարկ՝ «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման նպատակով։
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ին հարցազրույցում «Հայկական ատոմակայան» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Գերա Սևիկյանը տեղեկացրել էր, որ 2018 թվականին աշխատանքների հիմնական ճակատը բաժին կընկնի ռեակտորի սառեցման համակարգերի արդիականացմանը, ինչը թույլ կտա էլ ավելի բարձրացնել բլոկի անվտանգության մակարդակը` մոտեցնելով համաշխարհային ստանդարտներին: Բացի այդ , 2018 թվականին պետք է անցկացնել էլեկտարէներգիայի արտադրության սարքավորման արդիականցման աշխատանքների վիթարի ծավալ: Այդ փուլում նախատեսվում է 17-20%-ով ավելացնել բլոկի հզորությունը` առանց վառելիքի ծախսի ավելացման, ինչը հնարավորություն կըձնեռի բարձրացնել ՕԳԳ: Այժմ ԱԷԿ բլոկը գործում է 92% հզորությամբ, ինչը կազմում է շուրջ 380 մեգավատ: Արդիականացումից հետո հզորությունը կավելանա մինչև 470-480 մեգավատ, ինչը կդառնա պատկառելի հավելում, որը թույլ կտա սկսել ՌԴ 270 մլն դոլարի վարկի սպասարկումը:
ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանն ԱրմԻնֆո-ին հայտնել էր, որ ՌԴ 270 մլն.դոլարի վարկը Հայաստանին է տրամադրվել 15 տարի ժամկետով, առաջին 3 տարիների համար արտոնյալ ժամկետով և 3% տոկոսադրույքով: «Միջազգային շուկայում Հայաստանի պետական պարտատոմսերը տեղաբաշխված են 8% տոկոսադրույքով: Դա խոսում է այն մասին, որ պարտատոմսերը 8%-ով տեղաբաշխելու դեպքում ռուսական վարկի տոկոսադրույքը հանդիսանում է արտոնյալ: Ինչո՞ւ է խոսք գնում 3% տոկոսադրույքի մասին: Որովհետև վարկն արտահանումային է: Այն վերաուղղվում է ռուսաստանյան ռեզիդենտներին, որոնք տեղում հարկեր են վճարում Ռուսաստանի Դաշնության բյուջեին: Այս պատճառով էլ, վարկի տոկոսադրույքը համարժեք է, այն հավասարակշռված է՝ ելնելով կողմերի շահերից», - ասել էր ֆինանսների նախկին նախարարը:
Հայկական ատոմակայանը բաղկացած է երկու բլոկից, խորհրդային (ռուսական) ԲԲԷՌ ռեակտորներով: Առաջին բլոկը գործարկվեց 1976-ին, երկրորդը`1980-ին: 1989-ի մարտին, Սպիտակի երկրաշարժից հետո կանգնեցվեց կայանի աշխատանքը: 1995-ի նոյեմբերին վերագործարկվեց ատոմակայանի 407.5 ՄՎտ հզորությամբ երկրորդ էներգաբլոկը: 2014-ի մարտին Հայաստանի կառավարությունը որոշեց երկարաձգել երկրորդ էներգաբլոկի գործողության ժամկետը 10 տարով՝ մինչև 2026 թվականը: Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2019 թվականին: Ռուսաստանի Դաշնության կառավարությունը 270 մլն դոլար պետական արտահանման վարկ է տրամադրել Հայաստանին, ինչպես նաև այդ նպատակով 30 մլն դոլարի դրամաշնորհ: