Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Արմենիա» ավիաընկերության հիմնադիր-նախագահ Թամազ Գաիաշվիլիին: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը կարևորել է Հայաստանում ավիացիոն ոլորտի հետագա զարգացումը և նշել, որ ՀՀ կառավարությունը ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկում է այն հնարավոր քայլերը, որոնք կնպաստեն ավիափոխադրումների բնագավառի մրցունակության բարձրացմանը:
Թամազ Գաիաշվիլին Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել «Արմենիա» ավիաընկերության գործունեությունն ու առաջիկա ծրագրերը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ոլորտի զարգացման հնարավորություններին վերաբերող տարբեր հարցեր:
Հավելենք, որ «Արմենիա» ավիաընկերությունը հիմնադրվել է 2015 թվականի վերջին, բաժնետոմսերի 100%-ը մասնավոր սեփականություն է: Ավիաընկերության հիմնադիրներն են Աշոտ Թորոսյանը (բաժնետոմսերի 51%), Թամազ Գաիաշվիլին (25%) և Ռոբերտ Հովհաննիսյանը (24%): Թամազ Գաիաշվիլին վրացական "Airzena" ավիաընկերության հիմնաիդրն է և ընկերության տնօրենների խորհրդի նախկին նախագահը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը` նրա նախկին տեղակալը:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |