Արմինֆո.Հայաստանում ՓՄՁ-ների շրջանառությունը 2017 թվականին աճել է 14.2%, հասնելով 1920.3 մլրդ դրամի, կամ ՀՆԱ-ի 34.4%-ին: Այս մասին է ասվում բիզնես աջակցման գրասենյակի ամենամյա հետազոտության մեջ, որը ֆինանսավորվում է ՎԶԵԲ կողմից («ՓՄՁ-դերը Հայաստանի տնտեսությունում»):
Աղբյուրի համաձայն, ակտիվ հարկ վճարողների կառուցվածքում ՓՄՁ-ների տեսակարար կշիռը կազմել է 77% կամ 82 209 ընկերություն: Ընդ որում, հարկատուի ընդհանուր թվում ակտիվ ընկերությունների թիվը հասել է 59,2%, կամ 106,596-ի, տարեկան կտրվածքով ավելանալով 5593 ընկերությոնով:
Հայաստանում ՓՄՁ-ներն ապահովել են 246 702 աշխատատեղ, ինչը 8 391 աշխատատեղով ավելի քան մեկ տարի առաջ: Այլ կերպ ասած, ՓՄՁ-ների տեսակարար կշիռն աշխատատեղերի ընդհանուր թվաքանակում կազմել է 30.3% (առանց աշխատատեղերի պետական մարմիններում):
Սակայն, ՓՄՁ կառուցվածքը և աշխարհագրությունը դեռևս անփոփոխ է: Նրանց հիմնական գործունեությունը մանրածախ և մեծածախ առևտուրն է (57%), մինչդեռ զբաղվածության մասնաբաժինը սպասարկման ոլորտում աճել է`17% -ից 21%: Մասնավորապես, գրանցված աշխատողների թիվն առևտրի ոլորտում հասել 46,954-ի (տարեկան աճը`1311), որից 95 տոկոսը`միկրո-բիզնեսում: ԳՅուղատնտեսության ոլորտում զբաղված ՓՄՁ-ների թիվն աճել է 84.8%, պահպանման և փոխադրման ոլորտում` 67.7%, մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտում`22.3%: ՓՄՁ սուբյեկտների ճնշող մեծամասնությունը (52.8%) գտնվում է Երևանում, 8% -ը, Կոտայքում, 6.8% - Արմավիրում, 5.3% -ը`Արարատում:
Տնտեսվարող սուբյեկտների թիվը, որոնք ներկայացնում են ՏՏ սթարթափները, ընտանեկան բիզնեսը, և տեղակայված են սահմանամերձ գյուղերում և աշխատում են արտոնյալ պայմաններով, 2017 թ.-ին կազմել է 2536, որանք մասնակի ազատվելեն հարկային պատասխանատվություններից: Սահմանային գոտիներում գործող ՓՄՁ-ների թիվն աճել է 11%, ՏՏ-սթարթափներինը`111%, ընտանեկան բիզնեսը` 74.5%:
Հետազոտության համաձայն, ՓՄՁ-ների 66 տոկոսը կամ 54 331-ը վճարում են ԱԱՀ: 2017 թվականին շրջանառության հարկի եկամուտներն աճել են 18% կամ 2,8 մլրդ դրամով: Ընդ որում, ՓՄՁ-ների կողմից վճարված հարկերը նվազել են 2.3% կամ 4.9 մլրդ դրամով, կազմելով 209.4 մլրդ դրամ: Հայաստանի ՓՄՁ մասնաբաժինը հարկային վճարումների ընդհանուր ծավալներում նվազել է 16,7%, 2016-ի 19.8% համեմատ: Հաշվետու ժամանակահատվածում ՓՄՁ-ներում աշխատողների թիվն աճել է 5 046 կամ 6.5%, ինչը ամենաբարձրն է վերջին հինգ տարիների ընթացքում: