Արմինֆո. IDBank-ը կորպորատիվ հաճախորդների համար հանդես է գալիս նոր առաջարկով: Ինչպես տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը, IDBank-ի կողմից ներկայացվող նոր կորպորատիվ առաջարկի շրջանակներում՝ մինչև 2018թ. դեկտեմբերի 30-ը ներառյալ՝ ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձիք և անհատ ձեռնարկատերը:
Աղբյուրի համաձայն, նրանք կարող են`անվճար իրականացնել փոխանցումներ SWIFT համակարգով` ԱՄՆ դոլարով, Եվրոյով, ՌԴ ռուբլով և լարիով (OUR տարբերակով)`, թե Բանկ-հաճախորդ համակարգի միջոցով, թե` Բանկ այցելելով, Կարողն են անվճար բացել բանկային հաշիվներ, ընդ որում հաշվի սպասարկումը ևս կիրականացվի անվճար, ինչպես նաև անվճար ստանալ «Բանկ-հաճախորդ» համակարգին միացումը և գործարքներ իրականացնելու իրավասությունը, ստանալ նաև VISA Business վճարային քարտ՝ առանց առաջին տարվա սպասարկման վճարի։
«Այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս կորպորատիվ հաճախորդներին և Բանկին նորովի ծանոթանալ միմյանց և հիմք դնել երկարատև ու փոխշահավետ գործընկերությանը՝ չստեղծելով որևէ հավելյալ պարտավորություն կամ ֆինանսական ծախս հաճախորդի համար։ Ելնելով մեր նոր որդեգրված քաղաքականությունից և կարևորելով անհատական մոտեցումը յուրաքանչյուր հաճախորդին` փորձել ենք հնարավորինս շահավետ և ինքնատիպ առաջարկներով ներկայանալ և նման առաջարկները շարունակական բնույթ են կրելու»,- նշել է IDBank-ի Կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն՝ Սերգեյ Վիրաբյանը:
Մանրամասներին ծանոթանալու համար կարելի է այցելել՝ www.idbank.am, կամ զանգահարել՝010 59 33 33 հեռախոսահամարով։
Նշենք, որ Անելիք Բանկը 2018 թվականի մայիսի 30-ին հայտարարեց իր ռեբրենդինգի մասին, որի արդյունքում բանկի նոր անվանումն է`ԱյԴիԲանկ: Անելիք Բանկը հայկական շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերից: 2016 թվականի նոյեմբերին իրականացված լրացուցիչ թողարկմից հետո Բանկի բաժնետերերի կազմը փոխվեց, միացավ կիպրոսյան FISTOCO LTD ընկերությունը, 59.68% բաժնեմասով, ինչը նվազեցրել նախկին բաժնետերերի մասնաբաժինը, դեմս Լիբանանյան ԿրեդիտԲանկ S.A.L ի, 100%-ից մինչև 40.32%: Բանկն ունի 14 մասնաճյուղ, որից 8-ը մայրաքաղաքում: