Արմինֆո. Հունիսի 26-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:
Ինչպես տեղեկացրել է նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև առկա համագործակցության զարգացման հնարավոր ուղղությունները: Նախարար Ջանջուղազյանը դեսպանին է ներկայացրել կառավարության ծրագրով նախանշված առաջնահերթություններն ու բարեփոխումների օրակարգը: Դեսպան Յամադան իր հերթին զուգահեռներ է անցկացրել երկու երկրների միջև կենսաթոշակային համակարգի և սոցիալական բարեկեցության ապահովման տեսանկյունից և նշել, որ փորձի փոխանակումը կարող է նպաստել այս ոլորտներում առավել նպատակային և արդյունավետ գործընթացների իրականացմանը:
Ջանջուղազյանն ու Յամադան անդրադարձել են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև ստորագրված «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի` հնագիտական գտածոների վերականգնման և պահպանման սարքավորումների բարելավման ծրագրի» դրամաշնորհային համաձայնագրին և Մարդկային անվտանգության «Grassroots» ծրագրերին ուղղված դրամաշնորհային աջակցության շրջանակներում «Ղուկասավան գյուղում ՏՏ մասնագիտական կենտրոնի հիմնադրման ծրագրի» պայմանագրին:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |