Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ՀՀ քաղաքացիներին կոչ է անում չվախենալ կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների սնանկացումից: «Նույնիսկ եթե տեսականորեն ենթադրենք ֆոնդի կառավարիչների սնանկացման հնարավորությունը, ինչը քիչ հավանական է, հաշվի առնելով նրանց հեղինակությունը, ապա ՀՀ քաղաքացիների համար այդ ռիսկն ունի 0% հավանականություն, քանի որ նրանց ակտիվներն անձեռնմխելի են և ներդրված են տարբեր արժեթղթերում», - ասել է նա, «Ազատություն» ռադիոկայանին, հունիսի 26-ին կայացած ֆեյսբուքյան ասուլիսում:
Ըստ նախարարի, իր քաղաքացիների արժանապատիվ ծերության ապահովումը յուրաքանչյուր պետության հիմնական խնդիրներից մեկն է: Հարցը կայանում է նրանում, թե արդյոք պետությունը կարող է երկրի քաղաքացիներին ապահովել արժանապատիվ կենսաթոշակ: Բաշխման համակարգը, որը գործում է մինչ օրս, հնացել է, քանի որ դրա «կենսունակությունը» պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր թոշակառուին ընկնի 3 աշխատող քաղաքացի, մինչդեռ այդ ցուցանիշն այսօր հավասար է մեկը-մեկին: Հաշվի առնելով ժողովրդագրական գործընթացները, պատկերը խոստանում է փոխվել, ընդ որում` ոչ թե դրական, այլ բացասական ուղղությամբ:
Նախարարը ձեռնպահ է մնացել կանխատեսումներից, թե արդյոք ապագայում կպահպանվի կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը: Ըստ նախարարի, պարտադիր բաղադրիչ, ինչպես նաև եկամտահարկի նվազեցման հարցը պետք է դիտարկել ամբողջական, մասնավորապես, թե ինչպես կարող են ներկայիս հարկային կարգավորումներն ապահովել երկրի քաղաքացիների և բիզնեսի շահերը:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |