Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես հաղորդում է Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում երկրի մակրոտնտեսական ռիսկերին, բարեփոխումների օրակարգին, կայուն հարկաբյուջետային միջավայրին, պետական պարտքի կառավարմանն, ինչպես նաև կուտակային կենսաթոշակային համակարգին, պետություն-մասնավոր հատված գործընկերության զարգացմանն ուղղված հարցեր: Վերջինիս մասով կարևորվել է փորձի և տեղեկատվության փոխանակումը, սեմինարների և աշխատաժողովների անցկացումը:
Ատոմ Ջանջուղազյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի հետ համագործակցությունը և հույս հայտնել, որ այն կնպաստի երկրի տնտեսության զարգացման լրացուցիչ հնարավորությունների ստեղծմանը: Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև առկա համագործակցությանն առնչվող և մի շարք այլ հարցերի:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |