Արմինֆո. Հայաստանի ՏՏ-արտադրանքի շուրջ 70 տոկոսն արտահանվում էր օտարերկրյա շուկաներ, իսկ այսօր արտահանման բաղադրիչը նվազել է 2-3 տոկոսով, ինչը խոսում է ներքին պահանջարկի աճի մասին: Այդ մասին հաղորդել է տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ավագ Ավանեսյանը` ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:
Հիմնական երկրները, որտեղ Հայաստանի մասնագետների ՏՏ-ապրանքները պահանջված են, ԱՄՆ և Կանադան են (36,4%), ԵՄ (28,4%), ԱՊՀ (15,4%): Ավելին, նրա ասելով, պահանջարկ կա Ավստրալիայում և Արևելյան Ասիայում:
Փոխնախարարը նշել է, որ այսօր ՏՏ-լուծումները ներքին շուկայում առավել պահանջված են ֆինանսական հատվածում: Ընդ որում, նա հավելել է, որ պահանջարկը կաճի նաև մյուս ոլորտներում, նկատի առնելով հանգամանքը, որ այսօր շուկան հագեցած է առաջարկներով, մասնավորապես` ոչ թանկ, որոնց ներդրմամբ կարելի է բարձրացնել բիզնեսի արդյունավետությունը:
Արտաքին շուկայում հայ մշակողների ապրանքների նկատմամբ բարձր պահանջարկը Ավանեսյանը բացատրել է պահանջարկի կոնյունկտուրայով: «Հայաստանում շատ են առաջավոր ՏՏ-ընկերությունները, որոնց լուծումներն ու մշակումները պահանջված են, հիմնականում, արտաքին շուկայում, մինչդեռ տեղական ընկերությունները նախընտրում են դրսի մշակողների ծառայությունները՚, - նշել է նա: Այդ առնչությամբ փոխնախարարն ընդգծել է, որ Հայաստանում դեռևս արդիական է մնում ՏՏ նկատմամբ վստահության պակասի հարցը, թեև, նրա ասելով, այսօր իրավիճակը մի քանի անգամ ավելի լավ է` քան տարիներ առաջ: Բացի այդ, Ա.Ավանեսյանը հավելել է, որ էապես ավելացել է նաև ՏՏ-ընկերությունների թիվը: «2015 թվականին շուկայում կար 274 ընկերություն, մինչդեռ 2017 թվականին դրանց թիվն ավելացել է մինչև 570: Ընդհանուր առմամբ, նախորդ տարվա արդյունքներով ոլորտի հասույթը կազմել է 612 մլն դոլար՚, - եզրափակել է նա:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |