Արմինֆո.Կայուն զարգանում է Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը տրանսպորտի ոլորտում: Այս մասին հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ համաժողովում հայտարարել է ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին, ով գլխավորում է ռուսական պատվիրակությանը:
«Առաջին հերթին Ռուսաստանն իրականացնում է Վերին Լարսի անցակետի գործունեության կատարելագործման շուրջ ձեռք բերվեծ պայմանավորվածությունները: Այս տարվա նոյեմբերին կավարտվեն Վերին Լարսի անցակետի օպտիմալացման աշխատանքները, մասնավորապես, շարքերի թիվը մեկից կավելանա, հասնելով չորսի, ինչը, անկասկած, էապես կբարելավել տրանսպորտային իրավիճակը», - պարզաբանել է նա:
Բացի այդ, երկաթուղային տրանսպորտի ոլորտում շարունակվում է կոնցեսիայի պայմանագրի իրականացումը, որով Հայստանի երկաթուղային համակարգի կառավարումը փոխանցվել է «ՀԿԵ»-ին: «Ռուսաստանը հայաստանյան երկաթուղային համակարգում արդեն ներդրել է ավելի քան $ 250 մլն: Ենթակառուցվածքի և շարժակազմի նորացմանն ուղղված ներդրումային պարտավորությունները կատարվում են ըստ պայմանագրով սահմանված ժամանակացույցի», - եզրափակել է նա:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |