Արմինֆո.ԱԷԿ համար նոր սակագնում պետք է ամրագրված լինի նաև գիտատեխնիկական գործունեության բաղադրիչը: Այդ մասին հունիսի 30-ին, պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին, հայտարարել է «Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ («Հայատոմ») գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Վահրամ Պետրոսյանը:
Նրա խոսքով, ինստիտուտը ներկայումս չի ֆինանսավորվում պետական բյուջեի հաշվին, ինչը հազվագյուտ դեպք է համաշխարհային պրակտիկայում: Այս առնչությամբ ՀԱԷԿ համար նոր սակագնում նաև գիտատեխնիկական գործունեության բաղադրիչ նախատեսելու անհրաժեշտություն կա:
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 20-ի որոշման համաձայն, Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի՝ 10 տարով (մինչև 2027 թ.) երկարաձգման ծրագրի իրականացման նպատակով Հայաստանին տրամադրված ռուսական վարկի մարումը կիրականացվի ԱԷԿ համար սահմանված սակագնի հաշվին: Ընդգծելով այդ ծրագրի կարևորությունը՝ Վահրամ Պետրոսյանը չի բացառել բլոկի շահագործման ժամկետներն ավելի երկար ժամկետով երկարաձգելու հնարավորությունը: «Աշխարհում նման կայանների շահագործման ժամկետները երկարաձգվում են մինչև 30 տարի ժամկետով, և ՀԱԷԿ-ը չպետք է բացառություն լինի: Իհարկե, այդ հարցում ամեն բան կախված կլինի հիմնական սարքավորման լրացուցիչ հետազոտություններից, որը նախատեսվում է իրականացնել 10 տարի անց՝ բլոկի շահագործումն ավելի երկար ժամկետով երկարաձգելու վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով»,- ընդգծել է Վահրամ Պետրոսյանը: Նա հայտնել է նաև, որ արդիականացման արդյունքում կայանի ՕԳԳ-ն կբարձրանա, ինչի հաշվին էլ կիրականացվի ռուսական վարկի մարումը: Նախագծի շրջանակներում «Արմատոմ» ինստիտուտի կողմից պատրաստվել է հակասեյսմիկ պաշտպանության արդյունաբերական համակարգի 2 կոմպլեկտ, որոնք, անցնելով բոլոր փորձությունները, հասել են պատվիրատուին, բայց առայժմ չեն տեղադրվել: Ավելի վաղ ԱրմԻնֆո-ի հետ հարցազրույցում ՀԱԷԿ գլխավոր տնօրենի տեղակալ Գերա Սևիկյանը հաղորդել էր, որ 2018 թվականին աշխատանքների հիմնական ճակատը բաժին կընկնի ռեակտորի սառեցման համակարգերի արդիականացմանը, ինչը թույլ կտա էլ ավելի բարձրացնել բլոկի անվտանգության մակարդակը` մոտեցնելով համաշխարհային ստանդարտներին: Բացի այդ , 2018 թվականին պետք է անցկացնել էլեկտարէներգիայի արտադրության սարքավորման արդիականցման աշխատանքների վիթարի ծավալ: Այդ փուլում նախատեսվում է 17-20%-ով ավելացնել բլոկի հզորությունը` առանց վառելիքի ծախսի ավելացման, ինչը հնարավորություն կըձնեռի բարձրացնել ՕԳԳ: Այժմ ԱԷԿ բլոկը գործում է 92% հզորությամբ, ինչը կազմում է շուրջ 380 մեգավատ: Արդիականացումից հետո հզորությունը կավելանա մինչև 470-480 մեգավատ, ինչը կդառնա պատկառելի հավելում, որը թույլ կտա սկսել ՌԴ 270 մլն դոլարի վարկի սպասարկումը` առանց լրացուցիչ խնդիր