Արմինֆո. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը հանդես է եկել էլեկտրաէներգիայի և գազի՝ շուկայում գործող սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրելու նախաձեռնությամբ: Այդ մասին հունիսի 30-ին լրագրողներին հայտնել է գերատեսչության ղեկավար Արթուր Գրիգորյանը:
Նրա խոսքով, ուսումնասիրություններն անցկացվում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և գեներացիայի օբյեկտների հետ համատեղ: Մանրակրկիտ ուսումնասիրման ընթացքում կքննարկվեն բոլոր ասպեկտները, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի և գազի ոլորտներում կորուստները:
Նախարարը կոչ է արել չարագացնել իրադարձությունները և սպասել սկսված աշխատանքի արդյունքներին, առավել ևս, որ նման հարցերը պետք է որոշվեն իրավական դաշտում: «Կարևոր է հասկանալ, թե ինչպիսի վիճակ ունենք և ինչի կարող ենք հասնել: Վերջնական որոշումը ՀԾԿՀ-ն պետք է կայացնի: Մենք սկսել ենք աշխատանքը»,- ասել է նախարարը՝ ավելացնելով, որ ուսումնասիրությունների առաջնահերթ ուղղությունների թվում կլինի նաև հարցը, թե ինչու սահմանին Հայաստանը ռուսական գազ է ձեռք բերում համեմատաբար ցածր գնով, իսկ վերավաճառում թանկ գնով: «Այս առումով կարևոր է ուսումնասիրել սակագնի կառուցվածքը, որպեսզի հասկանանք դրա կիրառման հիմնավորվածությունը»,- ընդգծել է նախարարը՝ ավելացնելով, որ ներկայիս սակագների հիմնավորվածության ուսումնադիրմանն ուղղված աշխատանք իրականացվում է ՀՀ վարչապետի հանձնարարականով:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |