Արմինֆո.Հայաստանում շվեյցարական Swissquote Bank-ի ներկայացուցչության բացումն առաջին հերթին վկայում է ներդրումային վստահության աճի մասին երկրում: Հունիսի 2-ին լրագրողներին նման կարծիք է հայտնել ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:
«Այս նախաձեռնությունը մեր տնտեսվարող սուբյեկտներին թույլ կտա ունենալ ավելի տպավորիչ շրջանառություն», - ընդգծել է նա, նշելով, որ որքան շատ Հայաստանում իրականացվեն նման նախաձեռնություններ, այնքան ավելի արագ հնարավոր կլինի բարելավել մրցակցային պայմանները երկրում:
Նախարարը նշել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ֆինանսական միջոցները կշրջանառվեն Հայաստանում, դա մի կողմից կբարձրացնի շրջանառու միջոցները, իսկ մյուս կողմից, հնարավորություն է բացվում արտասահմանյան ներդրողներին օգտվել այդ հեղինակավոր ֆինանսական հաստատության ծառայություններից:
Ավելին, ըստ Ա. Մինասյանի, այս նախաձեռնությունը կարող է կամուրջ դառնալ եվրոպական և միջազգային ներդրողների, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների ռեսուրսների շրջանառության ապահովման առումով:
Նշենք, որ Հայաստանում շվեցարական խոշորագույն Swissquote Bank-ի առցանց-բանկի պաշտոնական ներկայացուցիչը դարձավ FTH (Ֆինանսական Trading House) ընկերությունը, որը հիմնադրվել է 1999 թվականին և առաջատար ընկերություն դարձել համաշխարհային ֆինանսական շուկայում: 2015 թվականից ընկերությունը միջնորդական ծառայություններ է տրամադրում շվեյցարական Swissquote Bank- ին:
RUB | 4.19 | 0.00 |
USD | 394.07 | -1.03 |
EUR | 420.75 | 0.36 |
GBP | 491.72 | -0.42 |
CAD | 286.47 | 0.33 |
JPY | 25.52 | -0.03 |
CNY | 54.44 | -0.14 |
CHF | 433.66 | 0.15 |