Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաաթիին:
Վարչապետը բարձր է գնահատել հայ-եգիպտական քաղաքական հարաբերությունների մակարդակը և կարևորել տնտեսության ոլորտում փոխգործակցության զարգացումն ու ընդլայնումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է առևտրատնտեսական կապերի ամրապնդմամբ, հայկական շուկայում եգիտական կապիտալի ընդլայնմամբ: Գործադիրի ղեկավարը շեշտել է, որ կառավարությունը երաշխավորում է օրենքի դաշտում գործունեություն ծավալող յուրաքանչյուր ներդրումային ծրագրի անվտանգությունը և կարևորում արտաքին ներդրումների ծավալների ավելացումը:
Դեսպան Մաաթին անդրադարձել է հայ-եգիպտական բազմադարյա կապերին և համոզմունք հայտնել, որ դրանք կշարունակեն զարգանալ ու ամրապնդվել:
Զրուցակիցներն ընդգծել են երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների իրականացման անհրաժեշտությունն ու հայ-եգիպտական օրակարգային հարցերի քննարկումը՝ դրանք արդյունավետ լուծելու և համատեղ նոր ծրագրեր իրականացնելու նպատակով: Վարչապետ Փաշինյանն իր ողջուններն է փոխանցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |