Արմինֆո. Հայաստանի սպառողական շուկայում 2018 թվականի առաջին կիսամյակում արձանագրվել է 0.6% գնանկում, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1.2% գնաճի փոխարեն:
Դա խթանվել է պարենային ապրանքների 3% էժանացումով (ներառյալ ոգելից խմիչքը և ծխախոտը), այդ թվում, ոչ պարենային ապրանքները թանկացել են 1,9%,իսկ ծառայությունների սակագները`1.1%: Սպառողական շուկայում տարեկան կտրվածքով արձանագրվել է 2.4% գնաճ, ինչին նպաստել է պարենային և ոչ պարենային ապրանքների համապատասխանաբար 4.8% և 2.1% թանկացումը, իսկ ծառայությունների սակագների աճը կազմել է 1.5%: 2018 թվականի առաջին կիսամյակում սպառողական գների միջին ամսական անկումը կազմել է 0.1%:
2018-ի հունիսին սպառողական գներն աճել են 0,9%, ոչ պարենային ապրանքների 5.3% թանկացման և ծառայությունների սակագների 1,4% աճի հաշվին, երբ պարենային ապրարքներն էժանացել են 1.6%: Միայն հունիսին գրանսվել է 1.6% գնանկում, պայմանավորված պարենային ապրանքների գների 3.4% անկումով, ոչ պարենային ապրանքների 0.3% անկումով և ծառայությունների սակագների 0.1% անկումով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, Երևանում սպառողական գները 2018 թ. hունիսին նվազել են 1.5%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0.9% անկման համեմատ:
Ըստ վիճակագրության, հունիսի գնանկումը պարենային ապրանքների շուկայում հիմնականում պայմանավորված էր բանջարեղենի 26.5% էժանացումով, միայն մայրաքաղաքում - 25.4%: Տարեկան կտրվածքով բանջարեղենի գները նվազել են 22.6%: Մրգերը հունիսին էժանացել են 1,4% -ով, տարեկան անկումը`16,1%: Մայրաքաղաքում հունիսին մրգերի գներն իջել են 2,5%: Ընդհանուր առմամբ, բանջարեղենն ու մրգերն այս տարվա հունիսին էժանացել են 18,1%: Այս ապրանքները, որոնց մասդնաբաժինը սպառողական զամբյուղում կազմում է 8.36%, սպառողական գներն իջեցրեցին 1.5 տոկոսային կետով:
Շաքարավազն էժանացել է 2.2%, իսկ տարեկան կտրվածքով`12.6%: Երևանում շաքարավազի գները հունիսին իջել են 2%:
Կաթնամթերքը, պանիրը և ձուն հունիսին էժանացել են 2.1% (միայն ձուն`8.9% -ով), իսկ տարեկան կտրվածքով այս ապրանքների գները չեն փոխվել: Երևանում այս ապրանքների գները հունիսին նվազել են 1%:
Հացաբուլկեղենը և հացահատիկային ապրանքները, ոչ ալկոհոլային խմիչքները, սուրճը, թեյը և կակաոն հունիսին էժանացել են 0.2%:
Մսամթերքը տարեկան կտրվածքով թանկացել է 8.9%, իսկ միայն հունիսին`անփոփոխ, իսկ մայրաքաղաքում աճը կազմել է 0.5%:
Բուսական և հալած յուղը հունիսին տարեկան կտրվածքով թանկացել են 15%, իսկ միայն հունիսին`0.8%, իսկ մայրաքաղաքում`1.1%:
Հունիսին ձկնամթերքը թանկացել է 0.2%, ոգելից խմիչքը և ծխախոտը`1.3%, իսկ միայն ծխախոտը`3.4%:
Ոչ պարենային ապրանքների շուկայում բենզինի գինը հունիսին չի փոխել, իսկ դիզելային վառելիքի գինն աճել է 0,1%, 2017-ի հունիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 17% և 26%: 2018 թվականի առաջին կիսամյակում բենզինը և դիզելային վառելիքը համապատասխանաբար թանկացել են`9.3% և 20.7%: Հագուստը հունիսին էժանացել է 4.8%, կոշկեղենը`3.5%, կենցաղային տեխնիկան`0.5%, ոսկերչական իրերը` 0.5%, կահույքը`0,4%, այգեգործական պարագաները`0,3%: Այս ամենի հետ մեկտեղ թանկացել են մաքրող նյութերը`2,3%, գորգերը`1.6%, դեղամիջոցները`1,2%, խոշոր կենցաղային տեխնիկան`0.5%, խոհանոցային պարագաները`0,1%: Տարվա առաջին կիսամյակում հագուստի և կոշկեղենի գներն աճել են 5.1%, միայն հունիսին`4.3%: 2018 թվականի հունիսին կոշկեղեբը տարեկան կտրվածքով թանկացել է 4,1%, իսկ 2018-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ`5.2%: Միայն մայրաքաղաքում հունիսին ոչ պարենային ապրանքներն էժանացել են 0.4%:
Հունիսին էժանացել են ծառայությունները, հիմնականում, հանգստի ոլորտում`5,5%, իսկ մշակույթի ոլորտում`0,2%: Դրան զուգահեռ, հունիսին աճել է սակագները բնակարանների սպասարկման և պահպանման ոլորտում`0,1%, տրանսպորտի ոլորտում`0.2%: Հունիսին կենցաղային տեխնիկայի, բժշկական օգնության, կապի և կրթության ոլորտներում սակագները չեն փոխվել: Մայրաքաղաքում ծառայությունների սակագները հունիսին իջել են 0.1%: