Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալի հետ։
Ինչպես տեղեկացրել է նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը, Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության տնօրեն Արմեն Շահնազարյանը, նախարարության և ԱԶԲ-ի պատասխանատու անձինք։
Նախարարը շնորհակալություն է հայտնել ԱԶԲ-ի կողմից իրականացվող շարունակական օժանդակության համար, ներկայացրել համատեղ ծրագրերով աշխատանքի ընթացքը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են արտահանմանն ու նորարարությանն ուղղված արդյունաբերության զարգացման ԱԶԲ-ի տեխնիկական աջակցությանն առնչվող հարցեր։
Նախարարը կարևորել է կարողությունների հզորացման, նոր գործիքակազմի ներդրման գործում ԱԶԲ-ի կողմից օժանդակությունը։ Անդրադարձ է եղել նաև պետություն-մասնավոր հատված փոխգործակցությանը, ֆինասական հնարավորությունների արդյունավետ կիրառմանը, արտահանման աջակցմանն առնչվող հարցերի։ Ավարտին կողմերը պայմանավորվել են հաճախակի դարձնել հանդիպումները՝ հայտնելով համագործակցության ընդլայնման պատրաստակամություն։
RUB | 4.26 | -0.01 |
USD | 393.28 | -1.18 |
EUR | 424.11 | -1.51 |
GBP | 496.04 | -1.61 |
CAD | 290.22 | 0.11 |
JPY | 25.99 | -0.07 |
CNY | 54.47 | -0.10 |
CHF | 436.40 | 0.68 |