Արմինֆո. Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 11-ին ընդունել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին:
Ինչպես տեղեկացրել է ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունը, պետական նախարարը կարևորել է ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ նշելով, որ ՏԻՄ բարեփոխումները Արցախում ևս օրակարգային հարցերից է համարվում: Գ. Մարտիրոսյանի խոսքով՝ տեղական ինքնակառավարման ակնկալվող փոփոխությունների նպատակն է, որ համայնքները ունենան ավելի մեծ ռեսուրսներ և լիազորություններ:
«ՏԻՄ համակարգի բարեփոխումներն անհրաժեշտ գործընթաց է, որը կարող է էապես բարելավել հանրային կառավարման համակարգի գործառումը: Այս հարցում մեզ համար շատ օգտակար կլինի ծանոթանալ ՀՀ-ում առկա դրական փորձին, որպեսզի կարողանանք խուսափել հնարավոր սխալներից»,- ասել է պետնախարարը:
Շնորհակալություն հայտնելով Գ. Մարտիրոսյանին ջերմ ընդունելության համար, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ իրենք պատրաստ են աջակցելու Արցախում նախատեսվող գործընթացի կազմակերպմանը, և այդ ուղղությամբ արցախցի գործընկերների հետ կձևավորվի սերտ համագործակցություն:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածքային կառավարման ոլորտում համագործակցությանը վերաբերող այլ հարցեր:
Հանդիպմանը մասնակցել է նաև գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |