Արմինֆո. Պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալների աննախադեպ աճ 2018թ. հուլիսի 11-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից ընդհանուր առմամբ արտահանվել է 101 492 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 56 856 տոննայի դիմաց։ Այդ թվում՝ արտահանվել է 44 131 տոննա ծիրան՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 19 525 տոննայի դիմաց։
Ինչպես տեղեկացրել է ՀՀ գյուղնախարարության մամուլի ծառայությունը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արտահանման ծավալներն ավելացել են 44 636 տոննայով կամ 78,5%-ով։ Ընթացիկ տարում արձանագրվել է ծիրանի արտահանման ծավալների աննախադեպ աճ. նախորդ տարի արտահանված 28 474 տոննայի մակարդակը այսօրվա դրությամբ գերազանցվել է 15 657 տոննայով կամ շուրջ 55%-ով։
Ընդլայնվել է նաեւ արտահանման աշխարհագրությունը։ Հայկական պտուղ-բանջարեղենն արտահանվել է հիմնականում Ռուսաստանի Դաշնություն՝ շուրջ 94 862 տոննա, մնացածը՝ Վրաստան, Բելառուս, Իրաք, Ղազախստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրան, Բելգիա, Ռումինիա, Քուվեյթ, Քաթար և ԱՄՆ:
RUB | 4.19 | 0.00 |
USD | 394.07 | -1.03 |
EUR | 420.75 | 0.36 |
GBP | 491.72 | -0.42 |
CAD | 286.47 | 0.33 |
JPY | 25.52 | -0.03 |
CNY | 54.44 | -0.14 |
CHF | 433.66 | 0.15 |