Արմինֆո. Ասիական զարգացման բանկի հետ աշխատանքում նախանշվում են գործակցության նոր եզրեր: Այս մասին շեշտվել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ևԱսիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի սոցիալական ոլորտի վարչության տնօրեն Ռիե Հիրաոկայի հանդիպման ընթացքում:
Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, քննարկվել են առողջապահության ոլորտի ռազմավարության և զարգացման ուղղությամբ հնարավոր նոր քայլերը: Ներկայացվել են ԱԶԲ առաջարկները` ուղղված երկկողմ շահավետ ծրագրերի իրագործմանը, պետություն-մասնավոր գործակցության խթանմանը:
Քննարկման առանցքում ԱԶԲ կողմից առողջապահության ու կրթության և գիտության ոլորտներին 800 հազար դոլարի ֆինանսավորման ծրագիրն էր, որի շուրջ փաստաթղթային վերջին հստակեցումներն են կատարվում պետական համապատասխան կառույցների հետ: Դրամաշնորհը պետք է որպես տեխնիկական աջակցություն ուղղվի նշված երկու ոլորտում համակարգային խնդիրների լուծմանը: Այս առումով Ռիե Հիրաոկան հետաքրքրվել է ԱՆ առաջնահերթություններով` ըստ այդմ հստակեցնելու ֆինանսավորման կոնկրետ ուղղությունները:
Թորոսյանը շեշտել է, որ նախարարությունն առաջնահերթորեն կարևորում է մարդկային կապիտալի զարգացումը, առողջության առաջնային պահպանման օղակի վերազինումը, սքրինինգային ծրագրերի իրականացումը` ուղղված, մասնավորապես, քաղցկեղի կանխարգելմանն ու երեխաների շրջանում հիվանդությունների վաղ հայտնաբերմանը: Հատուկ անդրադարձ է կատարվել առողջապահական ապահովագրության ընդլայնմանը` ապահովագրվածների թվի կտրուկ ավելացմամբ: Կարևորվել է առողջապահական ծառայություններն առավել հասանելի դարձնելու հարցը:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |