Արմինֆո. Հայաստանում ստվերային տնտեսության մակարդակն ամենաբարձրներից մեկնէ է ԱՊՀ-ում: Ինչպես նշվում է ԵԱԶԲ 2018 թվականի հունիսի մակրոամփոփագրում, վկայակոչելով ԱՄՀ գնահատականը, Հայաստանում ստվերային շրջանառության բաժինը կազմում է ՀՆԱ 36%: Այդ ցուցանիշը զիջում է միայն Տաջիկստանում «ստվերի՚ գնահատման տվյալներին` ՀՆԱ 37,8%:
Նշվում է, որ Ղազախստանում ստվերային շրջանառությունը կազմում է ՀՆԱ 32,8%, Ղրղըզստանում` ՀՆԱ 30,1%, Բելառուսում` ՀՆԱ 32,4%, Ռուսաստանում` ՀՆԱ 33,7%:
Ինչպես գրում են ԵԱԶԲ վերլուծաբանները, ստվերային շրջանառության բաժնի նվազումը կարող է դառնալ տարածաշրջանի երկրներում ավելի բարձր տնտեսական աճի պոտենցիալ դրայվեր: Մինչդեռ, մոտեցումների և եղանակների տարբերության պատճառով գնահատման արդյունքները տարբերվում են երկրների վիճակագրական գերատեսչությունների հաշվարկներից: Ղազախստանի վիճակագրության կոմիտեի գնահատականների համաձայն, չդիտարկվող տնտեսության բաժինը 2016 թ. կազմել է ՀՆԱ 25,8%, Ղրղըզստանում` ՀՆԱ 23,8% (2015 թ.` չհաշված գյուղատնտեսությունը): Հաշվարկների ցանկացած տարբերակի դեպքում, ասվում է ամփոփագրում, ստվերային տնտեսությունը երկրներում մնում է բարձր, սակայն այժմ կան բոլոր նախադրյալները այն կրճատելու համար: Ստվերային հատվածի բաժնի նվազեցումը թույլ կտա կայունացնել մուտքագրումները բյուջե, հավասարաչափ բաշխել եկամուտները, դառնալ, ընդհանուր առմամբ, ներրդումային մթնոլորտի և տնտեսական դինամիկայի բարելավման կարևոր գործոն:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
RUB | 4.37 | -0.01 |
USD | 401.96 | -0.67 |
EUR | 438.10 | -0.36 |
GBP | 511.98 | -1.33 |
CAD | 296.82 | -0.70 |
JPY | 26.96 | -0.10 |
CNY | 55.84 | -0.11 |
CHF | 455.17 | -0.60 |