Արմինֆո. Հայաստանում օրինապահ հարկ վճարողներն ավելացել են ևս 11-ով: «Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիրը տնտեսվարողներին շնորհել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը:
2018թ. տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 94 տնտեսվարող, որոնցից 75-ի դիմումը բավարարվել է (այդ թվում՝ 2017 տարեվերջին ստացված 3 դիմում), իսկ 1 դիմում ուսումնասիրության փուլում է:
Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում: Դրանց շարքում են`«ԳՐԱՆԱՏՈՒՍ ՎԵՆՉՈՒՐՍ» ՓԲԸ, «ՆՅՈՒԶ ԴԻՓԼԻ» ՍՊԸ, «Ի-ՎԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՓԲԸ, «ԳՐԱՆԱՏՈՒՍ ՎԵՆՉՈՒՐՍ ՖՈՆԴ I» ՓԲԸ
«ՖԼԱԹ-ՔԼԱԲ» ՓԲԸ, «ԱՅՅՈՒՆԵԹՎՈՐՔՍ» ՍՊԸ, «ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ, «ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ, «ՏՐԱՆՍ-ԱԼՅԱՆՍ» ՍՊԸ, «ԱՎՅԱՆ» ՍՊԸ, «ԱՌԱՆՑՔ» ՍՊԸ ընկերությունները:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |