Արմինֆո.« ՀՀ հանքարդյունաբերության ոլորտի հարգելի՛ աշխատակիցներ,
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի և անձամբ իմ անունից, պատիվ ունեմ շնորհավորել Ձեզ՝ լեռնագործի և մետաղագործի մասնագիտական տոնի առթիվ և իմ երախտագիտությունը հայտնել ՀՀ հանքարդյունաբերության զարգացման ճանապարհին՝ Ձեր մեծագույն ավանդի համար։
Չնայած արտաքին ճգնաժամային դժվարություններին, ուրախալի է, որ հանքարդյունաբերական ընկերությունները շարունակում են աշխատել կայուն՝ բարեխղճորեն կատարելով իրենց հարկային և սոցիալական պարտավորությունները, և որ ամենագլխավորն է, իրականացնում են երկարաժամկետ զարգացման ստրատեգիա։
Դո՛ւք Ձեր կյանքը նվիրել եք աշխարհում ամենահարգված և հնագույն մասնագիտություններից մեկին։ Հնագիտական պեղումները մեզ հուշում են այն մասին, որ մարդիկ սովորել են մետաղ մշակել դեռ մ.թ.ա. 5-6-րդ հազարամյակում։ Մինչև այսօր էլ հանքագործությունը և մետաղագործությունը, համարվում են արդյունաբերության առաջատար ճյուղեր, որոնց վրա էլ հիմնվում են պետության փառքը և արդյունաբերական հզորությունը։
Հարգելի՛ գործընկերներ, մենք հպարտանալու շատ առիթներ ունենք, քանի որ 2007 թ.-ից ի վեր, երբ ունեինք կանգնած արտադրություն՝ առանց տեխնիկայի և սարքավորումների, հսկայական պարտքեր, այսօր մեր տեխնոլոգիական և արտադրական պոտենցիալով, ճյուղի առաջատարն ենք դարձել։
Այդ ճանապարհը մենք անցանք միասին, որի համար հայտնում եմ Ձեզ իմ շնորհակալությունը։
Ձեր աշխատանքը պահանջում է մեծ վարպետություն, եզակի կոմպետենտություն և անձազոհություն։
Ձեր պատասխանատվության բարձր զգացումի, սիրած գործին նվիրվելու շնորհիվ է, որ պահպանվում և բազմապատկվում են մետաղագործական արդյունաբերության լավագույն ավանդույթները։
Ցանկանում եմ Ձեզ քաջ առողջություն, բեղմնավոր աշխատանք, ստեղծագործական և աշխատանքային հաջողություններ, նվաճումներ և անձնական երջանկություն։
Թող Ձեր կյանքում լինի կայունություն և բարօրություն, Ձեր ընտանիքներում՝ ջերմություն ու բարեկեցություն»։
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |