Արմինֆո. Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները դրամական փոխանցումներ ուղարկելու կամ ստանալու համար կրկին կարող են օգտվել IntelЕxpress միջազգային դրամական փոխանցումների համակարգի ծառայություններից:
IntelExpress դրամական փոխանցումների համակարգն ունի մի շարք առավելություններ, որոնց թվում են փոխանցման ուղարկման և վճարման գործընթացի արագությունը, համակարգի բարձր հուսալիությունը և հաճախորդների համար ցածր սակագները:
IntelExpress փոխանցումների համակարգի հիմնական պայմանները․
Դրամական փոխանցման առավելագույնս հարմարավետ ստացման համար ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտվել քարտին փոխանցման հաշվեգրման ծառայությունից՝ Բանկի Տեղեկատվական կենտրոն մեկ զանգի միջոցով։ Տվյալ ծառայությունը ստեղծում է լրացուցիչ հարմարավետություն դրամական փոխանցումներ ստացողների համար, որոնք առանց Բանկի մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտության և մեկ զանգով կարող են անվճար ստանալ իրենց փոխանցումները քարտին։
Փոխանցումը քարտին ստանալու համար հաճախորդին անհրաժեշտ է․
Դրամական փոխանցումը նախընտրած արժույթով ակնթարթորեն կհաշվեգրվի հաճախորդի քարտին և հասանելի կլինի բանկոմատի միջոցով կանխիկացման համար։
Այն հաճախորդների համար, որոնք պարբերաբար ստանում են դրամական փոխանցումներ, Բանկն առաջարկում է MasterCard Standard տեսակի հատուկ VTB Transfer քարտ, որը, բացի վերը նշված ծառայություններից, հաճախորդներին հնարավորություն է տալիս նաև ստանալ արտոնյալ պայմաններով վարկային գիծ և արտարժույթի փոխարկման արտոնյալ փոխարժեք։