Արմինֆո. Ռուսական «RT-Invest Տրանսպորտային համակարգեր» ընկերությունը, որը հանդիսանում է «Պլատոն» համակարգի օպերատորը, պատրաստ է մասնավոր ներդրումային նախաձեռնության շրջանակներում ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսությունում: Այս մասին ԱրմԻնֆո- ի հետ զրույցում հայտնել է ընկերության խորհրդատու Ալեքսանդր Բոնդարենկոն:
«Մեր ընկերությունն ունի տեխնոլոգիաներ, որոնք մշակված են «Պլատոն» ծրագրի շրջանակներում: Դրանք հաջողությամբ ներդրվել են Ռուսաստանի տրանսպորտի ոլորտում: Եթե Հայաստանը շահագրգռված է մեր զարգացումներով, ապա մենք պատրաստ ենք իրականացնել ծրագիրը, առանց պետական միջոցների ներգրավումով: Շուկայում բավականաչափ ծավալի առկայության դեպքում մենք կարող ենք խոսել պրոդուկտի տեղայնացման մասին», - ասել է նա: RT-ինվեստի խորհրդականը նաև պարզաբանել է, որ «Պլատոնը» վճարի գանձման համակարգ է`վնասի փոխհատուցման դիմաց, որը պատճառվել է դաշնային նշանակության ընդհանուր օգտագործման ավտոճանապարհներին, տրանսպորտային միջոցներով, որոնք ունեն 12 տոննայից բարձր առավելագույն թույլատրելի քաշ: «Ամենակարևորն այն է, որ այն պրոդուկտներն ու լուծումները, որոնք իրականացնում է մեր ընկերությունը, կառուցվել է բաց կոդով, ինչը թույլ է տալիս բավականաչափ ճկուն կերպեվ ինտեգրվել նոր ծառայություններին», - ասել է Բոնդարենկոն:
Նա պարզաբանել է, որ փակ կոդով օպերատոր ընտրելու դեպքում պատվիրատուն ստիպված կլինի տեխնոլոգիայի սեփականատիրոջը տարեկան կտրվածքով վճարել բավականաչափ մեծ գումար: «Փաստորեն, պատվիրատուն տեխնոլոգիական կախվածության մեջ է ընկնում, որից ազատվելու գործընթացը կլինի բավականին թանկ: Իսկ երբ համակարգը հիմնված է բաց կոդի վրա, չկան ռոյալթիներ, հետևաբար, կախվածություն էլ չկա: Պատվիրատուին առաջարկվում է այսպես կոչված տեխնոլոգիական ինքնիշխանություն», - պարզաբանել է մասնագետը:
Նրա խոսքերով, ընկերության փորձը մեծ հետաքրքրություն է առաջացնում ԱՊՀ երկրներում: Մասնավորապես, ԵԱՏՄ շրջանակներում այն իրականացվում է Ղրղզստանում և Ղազախստանում:
Անդրադառնալով Հայաստանին, Ա.Բոնդարենկոն նշել է, որ ներկայումս երկրում պատրաստվում են ՏՏ ոլորտի մասնագետների մի ամբողջ սերունդ: «Ես վստահ եմ, որ հայկական բուհերի ապագա շրջանավարտները կկարողանան հաջողությամբ գործել ՏՏ ծառայությունների շուկայում, և պահանջված կլինեն Հայաստանում և արտասահմանում», - ասել է RT-Invest խորհրդականը:
Նա նշել է, որ ընկերությունը հանդիսանում է վճարի գանձման ռուսական համակարգի օպերատոր, որին միացված է ավելի քան մեկ միլիոն ավտոմեքենա, իսկ համակարգը ներառում է ավելի քան 50.000 կմ երկարությամբ ավտոմայրուղիներ: «Սա ամենամեծ ցուցանիշն է աշխարհում, որի մոտակա մրցակիցը գերմանացիներն են`15 հազար կիլոմետրով», - ընդգծել է Բոնդարենկոն:
Նշենք, որ «RT-Invest Տրանսպորտային համակարգերը» նախագծային ընկերություն է, որը կոնցեսիոն պայմանագրով գործունեություն է իրականացնում դաշնային Ճանապարհային գործակալության (Ռոսավտոդոր) հետ: Ընկերությունը, հանդիսանալով վճարի գանձման համակարգի օպերատոր, սեփական և փոխառու ֆինյանսավորման հաշվին, ապահովում է «Պլատոն» համակարգի ստեղծման ամբողջական ցիկլը, այդ թվում` համակարգի նախագծումը, ստեղծումը և շահագործման հանձնումը, շահագործումը և արդիականացումը: «Պլատոն» պետական համակագրն ստեղծվել է ճանապարհային տնտեությունում արտաբյուջետային միջոցներ ներգրավելու նպատակով: Բոլոր հավաքագրված գումարները մտնում են Ճանապարհային հիմնադրամ և ուղարկվում ճանապարհների վերանորոգմանը և շինարարությանը: Համակարգը օգնում է կրճատել պետական բյուջեի բեռը, նպաստելով տրանսպորտի և շահագործման վիճակի լրացուցիչ բարելավմանը: