Արմինֆո. «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ն հուլիսի 17-ի դրությամբ պետական բյուջե արդեն իսկ վճարել է 721.4 մլն. դրամ
Ինչպես տեղեկացրել է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության կողմից ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա 7 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամից 2018 թվականի հուլիսի 17-ի դրությամբ բյուջե արդեն իսկ վճարվել է 721.4 մլն. դրամը, իսկ մնացած գումարը գտնվում է ընկերության բանկային հաշվեհամարին, որը բյուջե կփոխանցվի մինչև սույն թվականի հուլիսի 20-ը:
Միաժամանակ հայտնվում է, որ ընկերությունում լուծարային ստուգումը դեռևս ամփոփման փուլում է:
Ավելի վաղ կայացած մամլո ասուլիսում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը տեղեկացրել էր, որ մինչև հուլիսի վերջը կլուծարվի «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունը, որը կփոխարինվի պետական մասնակցությամբ ընկերությունով: Ներկայումս, ինչպես նշել է Անանյանը, ընկերությունը շարունակում է իր գործունեությունը, իրականացնում է իր նախկին գործառույթները (բեռնափոխադրումներ, փաստաթղթերի մաքսազերծում): Բացի այդ, «Նորֆոլկ» -ի փոխարեն կստեղծվի պետական մասնակցությամբ նոր բաժնետիրական ընկերություն: Նոր ընկերությունը չի կրկնօրինակի հին ընկերության գործառույթները, այլ կկատարի բրոքերային ծառայություններ: Բացի այդ, ըստ Դավիթ Անանյանի, ընկերությունը վերականգնել է 7 մլն դոլարի վնասը պետությանը, մնացած 5 մլն դոլարը խոստացել է վերականգնել մինչեւ հուլիսի 20-ը: «Եթե ամբողջ վնասը վերականգնվի, ապա կդադարեցվի «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության նկատմամբ հարուցված քրեական գործը», - ասել է նա:
RUB | 4.19 | 0.00 |
USD | 394.07 | -1.03 |
EUR | 420.75 | 0.36 |
GBP | 491.72 | -0.42 |
CAD | 286.47 | 0.33 |
JPY | 25.52 | -0.03 |
CNY | 54.44 | -0.14 |
CHF | 433.66 | 0.15 |