Արմինֆո.Արդշինբանկն առաջարկում է բիզնես վարկեր փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեությամբ և գյուղատնտեսությամբ զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին շահավետ պայմաններով: Վարկերը տրամադրվում են կախված արժույթից սկսած 8% տարեկան տոկոսադրույքից, մինչև 15 տարի ժամկետով, մինչև 100 մլն. ՀՀ դրամի չափով:
Գումարի չափից կախված վարկերը հնարավոր է ստանալ նաև առանց հաճախորդի գործունեության ֆինանսական վերլուծության և եկամուտը հավաստող փաստաթղթերի ներկայացման, ինչպես նաև առանց գրավի առկայության:
Վարկերը հասանելի են ՀՀ և ԼՂՀ տարածքներում գործող Բանկի բոլոր մասնաճյուղերում` ձեռնարկատիրական, այդ թվում` գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ՀՀ և ԼՂՀ ռեզիդենտ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների համար:
Բիզնես վարկերի պայմանների մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք այցելել Բանկի կայքէջ հետևյալ հղումով՝ https://bit.ly/2yMuqRb:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |